Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 50-րդ հոդվածով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի հունվարի 14-ի N16-Ն որոշումը և 2001 թվականի ապրիլի 12-ի N286 որոշման 46.2. կետի դ) ենթակետն ու հաշվի առնելով «ՆԱԲՈՒ» բնապահպանական-սոցիալական հասարակական կազմակերպության դիմումը և նկատի ունենալով համայնքի ղեկավարի առաջարկը. 1. Տալ համաձայնություն Վայք համայնքի Ազատեկ բնակավայրում գտնվող 1000,0 հա համայնքային սեփականություն հանդիսացող հյուղատնտեսական այլ հողամասերը՝ 1 հեկտարի համար տարեկան 3000 (երեք հազար) ՀՀ դրամ վարձավճարով, սահմանափակ օգտվելու իրավունքով (սերվիտուտ) 5/հինգ/ տարի ժամկետով տրամադրել «ՆԱԲՈՒ» բնապահպանական-սոցիալական հասարակական կազմակերպությանը, բնապահպանական ծրագիր իրականացնելու նպատակով (համաձայն հավելվածի):
2. Վայք համայնքի ղեկավարին՝ ձեռնարկել սույն որոշումից բխող անհրաժեշտ գործառույթների իրականացումը: 3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից: |