Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով, «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» օրենքի 16-րդ հոդվածի 3-րդ մասով, և հիմք ընդունելով 18.02.2025 թվականին տեղի ունեցած հանրային լսման (քննարկման) արձանագրությունը՝ 1.Տալ նախնական համաձայնություն՝ Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարության (Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն) կողմից 27.09.2012 թվականին տրամադրված օգտակար հանածոյի արդյունահանման թիվ ՇԱԹՎ-29/239 թույլտվությամբ, թիվ ԼՎ-239 լեռնահատկացման ակտի և թիվ ՊՎ-239 ընդերքօգտագործման պայմանագրի հիման վրա «ՋիԷմԷն Գոլդ Մայնինգ» ՍՊԸ կողմից շահագործվող Սոֆի-բինայի ոսկի-բազմամետաղային հանքավայրի օգտակար հանածոյի արդյունահանման թույլտվության ժամկետը երկարաձգելու համար:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: |