Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 46-րդ, 48-րդ հոդվածներով և 76-րդ հոդվածի 3-րդ մասով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի N 286 որոշմամբ հաստատված կարգի 43-րդ կետով և հիմք ընդունելով «Հայփոստ» ՓԲԸ-ի գլխավոր գործադիր տնօրեն Շուշան Ալեքսանյանի 11.02.2025 թվականի թիվ Հփ/442-2025 գրությունը, 1.Վայք համայնքի Ազատեկ բնակավայրի 1-ին փողոցի թիվ 1/2 հասցեում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող տարածքը՝ 16,0 քմ. մակերեսով, անհատույց օգտագործման իրավունքով, անորոշ ժամկետով հատկացնել «Հայփոստ» ՓԲԸ-ին:
2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օրվանից: |