Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 29 և 30 կետերի պահանջներով ՀՀ կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի N 1920-Ն որոշմամբ սահմանված կարգով և հիմք ընդունելով ՀՀ վարչապետի 2009 թվականի 22-ի N 1064-Ա որոշմամբ ստեղծված համայնքների քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի մշակման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի թիվ 2-8 և 2-10 եզրակացությունները, ինչպես նաև հիմք ընդունելով ՀՀ Վայոց ձորի մարզպետի 04.11.2025 թվականի թիվ 01/06.2/6684-2025 գրությունը. 1. Հաստատել ՀՀ Վայոց ձորի մարզի ք. Վայք, Ազատեկ/Հորադիս/, Արին, Զեդեա, Փոռ բնակավայրերը ներառող միկրոռեգիոնալ մակարդակի Վայոց ձոր -2 և ՀՀ Վայոց ձորի մարզի Զառիթափ, Արտավան, Բարձրունի, Գոմք (Ախա,Կապույտ), Խնձորուտ, Մարտիրոս, Նոր Ազնաբերդ, Սարավան (ՈՒղեձոր), Սերս բնակավայրերը ներառող միկրոռեգիոնալ մակարդակի Վայոց ձոր -4 համակցված տարածական պլանավորման փաստաթղթի նախագծերը գոտևորման մասով:
2. Սույն որոշումը ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: |