Ղեկավարվելով ՀՀ կառավարության 2010 թվականի հունվարի 14-ի  «Հայաստանի Հանրապետության վարչական սահմաններում ընդգրկված՝ պետական սեփականություն հանդիսացող հողամասերի օտարման, անհատույց  (մշտական) օգտագործման, վարձակալության և կառուցապատման իրավունքով տրամադրման»  մասին թիվ 16-Ն որոշմամբ հաստատված կարգի 2-րդ գլխի 2-րդ կետով. «Տեղական ինքնակառավարման մասին»  Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասով. 
- Տալ համաձայնություն Վայք համայնքի վարչական տարածքի Զառիթափ բնակավայրում գտնվող պետական սեփականություն հանդիսացող 0,71225 հա արոտավայրը վարձակալության տրամադրելու մասին համայնքի ղեկավարի առաջարկությանը:
 
- Հանձնարարել աշխատակազմին՝ ղեկավարվել ՀՀ կառավարության վերոնշված որոշմամբ և պատրաստել հողաշինական գործ՝ ՀՀ Վայոց Ձորի մարզպետին ներկայացնելու նպատակով:
 
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:
 
  |