Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասով, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի 5-րդ, 7-րդ մասերով և «Համայնքային ծառայության մասին» 26-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետի պահանջներով․
1.Ուժը կորցրած ճանաչել Վայք համայնքի ավագանու 2022 թվականի հունվարի 19-ի «Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի Վայքի համայնքապետարանի աշխատակազմի աշխատակիցների համար համայնքային ծառայության հավելավճար սահմանելու մասին» թիվ 06-Ա որոշումը:
2․ Հաստատել Վայքի համայնքապետարանի աշխատակազմի համայնքային ծառայության տվյալ պաշտոնի ենթախմբին համապատասխանող դասային աստիճանից բարձր դասային աստիճան ունենալու համար հավելավճարի կիրառման կարգը և չափերը՝ համաձայն հավելվածի։
3․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2024 թվականի դեկտեմբերի 1-ից: