Այսօր: Չորեքշաբթի, 5 Փետրվարի 2025թ.
Վայքի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 64
ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ՎԱՅՔ ՀԱՄԱՅՆՔ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՐՑՈՒՄ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
03.02.25 ՏԻՄ-երի և մասնավոր հատվածի համար ներքին ազդարարման համակարգի մեթոդոլոգիական ուղեցույցներ են մշակվել, ինչպես նաև «Ազդարարման Ձեր թվային իրավունքը» ձեռնարկը
Իրավաբանների հայկական ասոցիացիան Արդարադատության նախարարության հետ համագործակցությամբ մշակել է Տեղական ինքնակառավարման մարմինների և մասնավոր հատվածի կազմակերպությունների ներքին ազդարարման համակարգի մեթոդոլոգիական ուղեցույցներ՝ ազդարարման համակարգի համապետական իրազեկման արշավի շրջանակում։Բացի այդ, կազմվել է «Ազդարարման Ձեր թվային իրավունքը» ձեռնարկը, որում ներկայացվում է ուղեցույց այն մասին, թե ինչպես ապահովել գաղտնի, անանուն հաղորդման ներկայացումը՝ միաժամանակ մատնանշելով հաղորդման արդյունավետ քննության համար անհրաժեշտ եւ բավարար պայմանները։Ուղեցույցները պատրաստվել են «Ազդարարի՛ր, Հայաստան» ծրագրի հակակոռուպցիոն ավագ փորձագետներ Մարիամ Զադոյանի և Սյուզաննա Սողոմոնյանի կողմից՝ ... Մանրամասն
29.01.25 ՀԱՐԳԱՆՔԻ ՏՈՒՐՔ ՀԵՐՈՍՆԵՐԻ ՀԻՇԱՏԱԿԻՆ

 Հունվարի 28–ին՝ ՀՀ բանակի կազմավորման 33-րդ տարեդարձի կապակցությամբ, Վայք համայնքի ղեկավար Մ․ Մաթևոսյանի գլխավորությամբ  Վայքի  համայնքապետարանի աշխատակազմը, ավագանու անդամները   ծաղիկներ են խոնարհել 44-օրյա Արցախյան պատերազմում անմահացած հերոսների  շիրիմներին։

28.01.25 ՎԱՅՔ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ՄԽԻԹԱՐ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ՀԱՅՈՑ ԲԱՆԱԿԻ ԿԱԶՄԱՎՈՐՄԱՆ ՕՐՎԱ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ
  Հարգելի՛ հայրենակիցներ և զինծառայողներՀայոց բանակի կազմավորումն ու կայացումը պատմական նվաճում էր, որը դարձավ ոչ միայն հայրենիքի սահմանների անվտանգության երաշխավոր, այլ նաև մեր ազգային արժանապատվության, միասնականության խորհրդանիշ։ Հազարամյակների պատմություն ունեցող մեր ժողովուրդը միշտ ունեցել է քաջարի զինվորներ, որոնք կյանքը չեն խնայել հանուն հայրենիքի պաշտպանության։ Շնորհակալություն եմ հայտնում զինված ուժերի ողջ անձնակազմին, սահմանին կանգնած շարքային զինվորից մինչև բարձրաստիճան սպա` իրենց անմնացորդ ծառայության համար։Մենք խոնարհվում ենք հայրենիքի համար նահատակված յուրաքանչյուր զինվորի, կամավորի, սպայի հիշատակի առջև, ովքեր իրենց կյանքը չխնայեցին հանուն այսօրվա և վաղվա Հայաստանի։ Անփորձանք ... Մանրամասն
20.01.25 ՇՉԱԿԻ ԳՈՐԾԱՐԿՈՒՄ
📢Սերս բնակավայրի հարգելի բնակիչներ.
✅Հունվարի 23-ին՝ ժամը 10:00-ից 14:00-ն, Վայոց ձորի մարզի Վայք համայնքի Սերս բնակավայրում անցկացվելու է «Տարհանում և պատստպարում» թեմայով գործնական վարժանք, որի ընթացքում գործարկվելու է էլեկտրական շչակ։
❗️Խնդրում ենք չանհանգստանալ։
17.01.25 ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ՁՄԵՌԱՅԻՆ ԵՐԿՐՈՐԴ ԽԱՂԵՐ
 Վայք համայնքի հարգելի բնակիչներ
Հունվարի 18-ին՝ ժամը 13։:30-ին հրավիրում ենք բոլորիդ Վայքի Սուրբ Տրդատ եկեղեցի, որտեղ տեղի կունենա Համահայկական ձմեռային երկրորդ խաղերի ջահի փոխանցման արարողությունը՝ Վայք համայնքի ղեկավար Մ․ Մաթևոսյանին։
Հանդիսավոր արարողությանը կմասնակցեն ինչպես պետական այրեր, այնպես էլ Հայաստանի մարզաշխարհի բազմաթիվ հայտնի ներկայացուցիչներ:
14.01.25 ՇՉԱԿԻ ԳՈՐԾԱՐԿՈՒՄ
 Զառիթափ բնակավայրի հարգելի բնակիչներ.
Հունվարի 16-ին՝ ժամը 10:00-ից 14:00-ն, Վայոց ձորի մարզի Վայք համայնքի Զառիթափ բնակավայրում անցկացվելու է «Տարհանում և պատստպարում» թեմայով գործնական վարժանք, որի ընթացքում գործարկվելու է էլեկտրական շչակ։
 Խնդրում ենք չանհանգստանալ։
Հարգանքով՝
Վայքի համայնքապետարան
14.01.25 ՎԱՅՔ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ Մ․ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԸ ՇՆՈՐՀԱԿԱԼԱԳՐԵՐ ԵՎ ԽՐԱԽՈՒՍԱԿԱՆ ՆՎԵՐՆԵՐ ՀԱՆՁՆԵՑ ՊԱՏԱՆԻ ՉԵՄՊԻՈՆՆԵՐԻՆ
 Այսօր Վայք համայնքի ղեկավար Մխիթար Մաթևոսյանը հյուրընկալել էր Վայքի հիմնական դպրոցի «Վայք» ֆուտբոլի մանկապատանեկան թիմին։
Վայքի թիմը մինչև 14 տարեկանների եզրափակիչ խաղում գրավել է առաջին հորիզոնականը՝ նվաճելով ՀՖՖ գավաթը և ստացել Մ-14 առաջնության չեմպիոնի կոչում:
Համայնքի ղեկավարը շնորհակալագրեր և նվերներ հանձնեց մասնակիցներին՝ մաղթելով նոր հաղթանակներ և ձեռքբերումներ սպորտի բնագավառոմ։
10.01.25 ՀՈՂԱՅԻՆ ՌԵՍՈՒՐՍՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՈՒՄ ԵՎ ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆ
Վայք համայնքի հարգելի բնակիչներ  Տեղեկացնում ենք հողային ռեսուրսների պահպանման և շրջակա միջավայրի պաշտպանության մասին։Խոսքը դաշտի խոտի այրման մասին է։ Թեև այս գործողությունը երբեմն ընկալվում է որպես հողի մաքրության միջոց, իրականում այն ունի խիստ բացասական հետևանքներ, որոնք կործանարար են թե՛ հողի, թե՛ բնության, թե՛ մարդկանց համար։Ինչպես է խոտի այրումը ազդում հողի վրա1. Բերրիության կորուստԽոտի այրման ընթացքում հողի վերին շերտում գտնվող օրգանական նյութերը ոչնչանում են։ Այս նյութերը հանդիսանում են հիմնական պարարտանյութ, որոնք ապահովում են հողի բերրիությունը։ Օրգանական նյութերի կորուստը երկարաժամկետ վնաս է հասցնում հողի բնական վերականգնման ունակությանը։2. Օգտակար միկրոօրգանիզմների ոչնչացումՀողի ... Մանրամասն
1 2 3 4 5 6 7


Բոլորը
Վայքի ավագանու հերթական նիստ
Ինչպես դիմել համայնքապետարան
Ավագանու նիստերի հեռարձակում
Վայք համայնքի ավագանու նիստ
Ներդրումներ Վայք խոշորացված համայնքում
Վայքի ավագանու նիստ
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Վայք, Շահումյան 18
(098) 992894
cityvayk@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 10052487@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՎԱՅՔԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2011
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner