Այսօր: Չորեքշաբթի, 22 Հունվարի 2025թ.
Վայքի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 78
ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ՎԱՅՔ ՀԱՄԱՅՆՔ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՐՑՈՒՄ

Հայտարարություն



ՀԱՆՐԱՅԻՆ ԼՍՈՒՄՆԵՐ
ՀԱՅՏԱՐԱՐՈՂ
ՄԱՆԵ ՍՏԵՓԱՆՅԱՆ
ՀԱՅՏԱՐԱՐՎԱԾ Է
20/01/2025
ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏ
18/02/2025
ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ

1.  «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքով և ՀՀ Կառավարության «Հանրային ծանուցման և  քննարկումների իրականացման կարգը սահմանելու մասին» 2014 թ. նոյեմբերի 19-ի N 1325-Ն որոշմամբ (խմբագրված ՀՀ կառավարության 28.12.2023, N 2343-Ն որոշմամբ) սահմանված կարգով 2025 թվականի փետրվարի 18-ին ժամը 12:00-ին ՀՀ Վայոց ձորի մարզի Վայք համայնքի Արենի բնակավայրի վարչական շենքում տեղի կունենա հանրային լսում (առաջին հանրային լսում)` «ՋիԷմԷն Գոլդ Մայնինգ» ՍՊ ընկերության կողմից ՀՀ Վայոց ձորի մարզի Արին բնակավայրի տարածքում հանքաքարի և/կամ հանքանյութի և/կամ խտանյութի վերամշակման /կորզման/ գործարան կառուցելու վերաբերյալ։ Ընկերության գտնվելու վայրն է` ՀՀ, ք.Երևան, Ն.Ադոնց 6/2, 113:    Շահագրգիռ հանրության կողմից մինչև հանրային լսման օրը առաջարկություններ, դիտողություններ ու կարծիքներ կարող են ներկայացվել գրավոր կերպով` ընկերության հասցեով կամ Վայքի համայնքապետարան, ինչպես նաև նշված հասցեներում կարող են նաև ծանոթանալ փաստաթղթերին: Հանրային լսման կազմակերպման և անցկացման համար պատասխանատու անձն է Վայք համայնքապետարանի զարգացման ծրագրերի, սոցիալական աջակցության և առողջապահության հարցերի բաժնի պետ Նորայր Հովակիմյանը (հեռ. +37493418111, էլ. հասցե`cityvayk@gmail.com)

 

2 «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքով և ՀՀ Կառավարության «Հանրային ծանուցման և  քննարկումների իրականացման կարգը սահմանելու մասին» 2014 թ. նոյեմբերի 19-ի N 1325-Ն որոշմամբ (խմբագրված ՀՀ կառավարության 28.12.2023, N 2343-Ն որոշմամբ) սահմանված կարգով 2025 թվականի փետրվարի 18-ին ժամը 14:00-ին ՀՀ Վայոց ձորի մարզի Վայք համայնքի Զառիթափ բնակավայրի վարչական շենքում տեղի կունենա հանրային լսում (առաջին հանրային լսում)` «ՋիԷմԷն Գոլդ Մայնինգ» ՍՊ ընկերության ՀՀ Վայոց ձորի մարզի Սոֆի-բինայի ոսկի-բազմամետաղային հանքավայրի օգտակար հանածոյի արդյունահանման թույլտվության ժամկետը երկարաձգելու վերաբերյալ։ Ընկերության գտնվելու վայրն է` ՀՀ, ք.Երևան, Ն.Ադոնց 6/2, 113:    Շահագրգիռ հանրության կողմից մինչև հանրային լսման օրը առաջարկություններ, դիտողություններ ու կարծիքներ կարող են ներկայացվել գրավոր կերպով` ընկերության հասցեով կամ Վայքի համայնքապետարան, ինչպես նաև նշված հասցեներում կարող են նաև ծանոթանալ փաստաթղթերին: Հանրային լսման կազմակերպման և անցկացման համար պատասխանատու անձն է Վայք համայնքապետարանի զարգացման ծրագրերի, սոցիալական աջակցության և առողջապահության հարցերի բաժնի պետ Նորայր Հովակիմյանը (հեռ. +37493418111, էլ. հասցե`cityvayk@gmail.com)

 

 

 

Բոլորը
Վայքի ավագանու հերթական նիստ
Ինչպես դիմել համայնքապետարան
Ավագանու նիստերի հեռարձակում
Վայք համայնքի ավագանու նիստ
Ներդրումներ Վայք խոշորացված համայնքում
Վայքի ավագանու նիստ
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Վայք, Շահումյան 18
(098) 992894
cityvayk@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 10052487@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՎԱՅՔԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2011
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner