Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքով և ՀՀ Կառավարության «Հանրային ծանուցման և քննարկումների իրականացման կարգը սահմանելու մասին» 2014թ. նոյեմբերի 19-ի N 1325-Ն որոշմամբ (խմբագրված ՀՀ կառավարության 28.12.2023, N 2343-Ն որոշմամբ) սահմանված կարգով ՀՀ Վայոց ձորի մարզի Վայք համայնքում՝ 2025 թվականի օգոստոսի 22-ին ժամը 10:00-ին Ազատեկի բնակավայրի վարչական շենքում, նույն օրը ժամը 12:00-ին Վայքի համայնքապետարանի շենքում, նույն օրը ժամը 14:00-ին Զառիթափ բնակավայրի վարչական շենքում տեղի կունենան հանրային լսումներ (առաջին հանրային լսում)` «Փրեշիըզ Քոր» ՍՊ ընկերության կողմից ՀՀ Վայոց ձորի մարզի Վայք համայնքի տարածքում /ծայրակետային կորդինատներ՝ 1.X=4393799 Y=8538604, 2.X=4394274 Y=8538610, 3.X=4394955 Y=8539728, 4.X=4394963 Y=8539945, 5.X=4394887 Y=8539990, 6.X=4394831 Y=8540033, 7.X=4394767 Y=8540095, 8.X=4394730 Y=8540634, 9.X=4394569 Y=8540725 և 1.X=4395501 Y=8540699, 2.X=4395440 Y=8540712, 3.X=4395308 Y=8541243, 4.X=4395075 Y=8541418, 5.X=4394856 Y=8541412, 6.X=4394907 Y=8541998, 7.X=4394991 Y=8542235, 8.X=4395518 Y=8543241, 9.X=4395904 Y=8544014, 10.X=4396199 Y=8544014, 11.X=4396199 Y=8543011, 12.X=4395746 Y=8542081/ օգտակար հանածոյի արդյունահանման նպատակով երկրաբանական ուսումնասիրության աշխատանքներ իրականացնելու վերաբերյալ։ Ընկերության գտնվելու վայրն է` ՀՀ, ք.Երևան, Մուրացանի փ․ 113/2, 54: Շահագրգիռ հանրության կողմից մինչև հանրային լսման օրը առաջարկություններ, դիտողություններ ու կարծիքներ կարող են ներկայացվել գրավոր կերպով` ընկերության հասցեով կամ Վայքի համայնքապետարան, ինչպես նաև նշված հասցեներում կարող են նաև ծանոթանալ փաստաթղթերին: Հանրային լսման կազմակերպման և անցկացման համար պատասխանատու անձն է Վայք համայնքապետարանի զարգացման ծրագրերի, սոցիալական աջակցության և առողջապահության հարցերի բաժնի պետ Նորայր Հովակիմյանը (հեռ. +37493418111, էլ. հասցե`cityvayk@gmail.com)