1.Վայք համայնքի ավագանու 2025 թվականի ապրիլի 16-ի թվով 4-րդ հերթական նիստի օրակարգը հաստատելու մասին /զեկուցող՝ Ա.Ղազարյան/:
2.Վայք համայնքի վարչական տարածքում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերն աճուրդային եղանակով օտարելուն համաձայնություն տալու, վաճառքի մեկնարկային գներն ու պայմանները սահմանելու մասին /զեկուցող՝ Ռ. Մկրտչյան/:
3.Միավորված ազգերի զարգացման ծրագրի կողմից Վայք համայնքին նվիրաբերվող գույքի ընդունումը հաստատելու մասին /զեկուցող՝ Ն. Հովակիմյան/:
4.«ՄՎ ՇԻՆ» ՍՊԸ-ի կողմից Վայք համայնքի Արին բնակավայրի վարչական տարածքում օգտակար հանածոյի՝ բազալտի երկրաբանական ուսումնասիրության աշխատանքների իրականացմանը նախնական համաձայնություն տալու մասին /զեկուցող՝ Գ.Գևորգյան/:
5.«ՄՎ ՇԻՆ» ՍՊԸ-ի կողմից Վայք համայնքի Հերհեր և Կարմրաշեն բնակավայրերի վարչական տարածքում հրաբխային ավազների հանքավայրի արդյունահանման աշխատանքների շրջակա միջավայրի վրա ազդեցության ուսումնասիրության իրականացմանը նախնական համաձայնություն տալու մասին /զեկուցող՝ Գ.Գևորգյան/:
6.«ՎԱՅՔԻ ՃՇՇ» ՓԲԸ-ի կողմից ներկայացված «ՀՀ Վայոց ձորի մարզի Վայք համայնքի Հերհեր բնակավայրի տարածքում անդեզիտաբազալտների երևակումում 2025-27 թվականների ընթացքում իրականացվելիք երկրաբանական ուսումնասիրությունների շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվությունը հաստատելու մասին /զեկուցող՝ Գ.Գևորգյան/:
7.Վայք համայնքի վարչական տարածքում գտնվող հողատեսքը համայնքային սեփականություն ճանաչելու և կադաստրային քարտեզում ուղղում կատարելու մասին/զեկուցող՝ Ռ. Մկրտչյան/:
8.Վայք համայնքի ավագանու յոթերորդ նստաշրջանի հերթական նիստի գումարման օրը և ժամը սահմանելու մասին /զեկուցող՝ Ա.Ղազարյան/: