Այսօր: Կիրակի, 1 Դեկտեմբերի 2024թ.
Վայքի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 11
ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ՎԱՅՔ ՀԱՄԱՅՆՔ
ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՐՑՈՒՄ

Հայտարարություն



ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ԼՈԳՈՊԵԴԻ ԹԱՓՈՒՐ ՀԱՍՏԻՔԻ ՀԱՄԱՐ
ՀԱՅՏԱՐԱՐՈՂ
ՄԱՆԵ ՍՏԵՓԱՆՅԱՆ
ՀԱՅՏԱՐԱՐՎԱԾ Է
12/11/2024
ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏ
09/12/2024
ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ
ՀՀ Վայոց ձորի մարզի Վայք համայնքի << Վայք համայնքի թիվ 1 մանկապարտեզ>> ՀՈԱԿ-ը հայտարարում է մրցույթ հաստատության լոգոպեդի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար։
Նախադպրոցական ուսումնական հաստատության լոգոպեդի պաշտոնը զբաղեցնողը պետք է ունենա բարձրագույն (բակալավր, դիպլոմավորված մասնագետ, մագիստրոս) մասնագիտական կրթություն՝ համապատասխան որակավորմամբ:
Լոգոպեդի հաստիքի համար սահմանված է 0.5 դրույք՝ 65.000 (վաթսունհինգ հազար) ՀՀ դրամ պաշտոնային դրույքաչափ։
Մրցույթին մասնակցելու համար անձը տնօրենին է ներկայացնում հետևյալ փաստաթղթերը`
1) դիմում (Ձև 1).
2) կրթության մասին փաստաթուղթ (դիպլոմ).
3) անձը հաստատող փաստաթուղթ.
4) աշխատանքային ստաժի վերաբերյալ տեղեկանք կամ աշխատանքային գրքույկ (առկայության դեպքում).
5) ինքնակենսագրություն (Ձև 4).
6) մեկ լուսանկար` 3x4 չափի.
7) այլ պետությունների քաղաքացիները` Հայաստանի Հանրապետությունում աշխատելու իրավունքը հավաստող փաստաթուղթ.
Հայաստանի Հանրապետության արական սեռի քաղաքացիները ներկայացնում են նաև զինվորական գրքույկ կամ զինվորական կցագրման վկայական.
9) հրատարակված հոդվածների ցանկ կամ գիտական կոչումը հավաստող փաստաթղթեր (դրանց առկայության դեպքում):
Փաստաթղթերն ընդունվում են 2024 թվականի նոյեմբերի 11 -ից մինչև 2024 թվականի դեկտեմբերի 9-ը ներառյալ, ամեն օր՝ ժամը 10:00-16:00-ը՝ բացի շաբաթ, կիրակի և այլ ոչ աշխատանքային օրերից ։
Մրցույթն անցկացվելու է երկու փուլով՝ թեստավորման և հարցազրույցի՝ ըստ ՀՀ ԿԳՄՍ նախարարի 22.10.2024թ-ի № 1981-Ա/2 հրամանի մշակված հարցաշարերի:
Թեստավորման և հարցազրույցի փուլերի հարցաշարերին կարող եք ծանոթանալ հետևյալ հղմամբ՝՝ https://escs.am/am/news/25156 Տեղեկությունների համար զանգահարել +374 93506660
Տնօրեն՝ Օֆելյա Սաֆարյան
Էլեկտրոնային հասցե՝ vayk.tiv1mankapartez@mail.ru
Բոլորը
Վայքի ավագանու հերթական նիստ
Ինչպես դիմել համայնքապետարան
Ավագանու նիստերի հեռարձակում
Վայք համայնքի ավագանու նիստ
Ներդրումներ Վայք խոշորացված համայնքում
Վայքի ավագանու նիստ
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Վայք, Շահումյան 18
(098) 992894
cityvayk@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 10052487@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՎԱՅՔԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner