Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի 6-րդ մասով.
1.Վայք համայնքի ավագանու 2024 թվականի հունիսի 14-ի թվով 7-րդ հերթական նիստի օրակարգը հաստատելու մասին /զեկուցող՝ Ա.Ղազարյան/:
2. Վայք համայնքի վարչական տարածքում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերը վարձակալության իրավունքով օգտագործման տրամադրելուն համաձայնություն տալու, տարեկան վարձավճարի չափը և պայմանները հաստատելու մասին /զեկուցող՝ Ս.Իխտիարյան/:
3. Վայք համայնքի վարչական տարածքում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերը աճուրդային եղանակով օտարելուն համաձայնություն տալու, վաճառքի մեկնարկային գներն ու պայմանները սահմանելու մասին /զեկուցող՝ Ս.Իխտիարյան/:
4. Վայք համայնքի վարչական տարածքում գտնվող հողամասերի նպատակային նշանակությունը փոխելու մասին /զեկուցող՝ Ս.Իխտիարյան/:
5. Վայք համայնքի վարչական տարածքում գտնվող հողամասերի նպատակային նշանակությունը փոխելու մասին /զեկուցող՝ Ս.Իխտիարյան/:
6. Վայք համայնքի վարչական տարածքում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող արոտներից 3098,30104 հա հողամասը սահմանափակ օգտվելու իրավունքով (սերվիտուտ) օգտագործման տրամադրելուն համաձայնություն տալու մասին /զեկուցող՝ Ռ.Մկրտչյան/:
7.Վայք համայնքի Բարձրունի բնակավայրում գտնվող հողատեսքերը համայնքային սեփականություն ճանաչելու և կադաստրային քարտեզում ուղղում կատարելու մասին /զեկուցող՝ Ռ.Մկրտչյան/:
8. Դրամական օգնություն տրամադրելու մասին /զեկուցող՝ Ն.Հովակիմյան/:
9. Վայք համայնքի 2025-2027 թվականների միջնաժամկետ ծախսերի ծրագիրը հաստատելու մասին /զեկուցող՝ Ա.Հովսեփյան/:
10. «Կացարան թափառող կենդանիների համար» դրամաշնորհային ծրագրի շրջանակներում համայնքային ներդրում կատարելու մասին /զեկուցող՝ Ա.Հովսեփյան/:
11.Վայքի համայնքապետարանի աշխատակազմի համայնքային ծառայության մրցութային և ատեստավորման հանձնաժողովի կազմում ընդգրկվող ավագանու անդամների քանակական և անհատական կազմը հաստատելու և համայնքի ավագանու 2022 թվականի հունիսի 26-ի թիվ 57-Ա որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին:/զեկուցող՝ Ա.Ղազարյան/
12.Վայք համայնքի ավագանու հինգերորդ նստաշրջանի հերթական նիստի գումարման օրը և ժամը սահմանելու մասին /զեկուցող՝ Ա.Ղազարյան/: