Հայտարարվում է ընդունելություն 2022-2023թթ–ի՝ Նպատակային կլինիկական օրդինատուրայի ծրագրի համար։

Նպատակային կլինիկական օրդինատուրայի ուսումնառությունն իրականացվում է պետական պատվերով, օրդինատորները յուրաքանչյուր ամիս ստանում են կրթաթոշակ` ՀՀ-ի նվազագույն աշխատավարձի չափով, ավարտելուց հետո մարզային բժշկական կազմակերպություններում մասնագիտական գործունեությունն իրականացվում է 3 տարի ժամկետով:

Նախնական գրանցման գործընթացը սկսված է: Մանրամասների և նախնական գրանցման համար հայտատուները կարող են դիմել ՀՀ առողջապահության նախարարության անձնակազմի կառավարման վարչություն`

Հասցեն`
Կառավարական տուն N 3

Հեռախոս` 060-80-80-03

Մասնագիտություններ
Լաբորատոր ախտորոշում
Ընդհանուր վիրաբուժություն
Անեսթեզիոլոգիա և ռեանիմատոլոգիա
Մանկաբարձություն և գինեկոլոգիա
Քիթ-կոկորդ-ականջաբանություն /օտորինոլարինգոլոգիա/
Նյարդաբանություն
Ընտանեկան բժշկություն
Հոգեբուժություն
Մանկաբուժություն
Ներքին բժշկություն
Ինֆեկցիոն հիվանդություններ
Մանկական ինֆեկցիոն հիվանդություններ
Սրտաբանություն /կարդիոլոգիա/
Ներզատաբանություն /էնդոկրինոլոգիա/
Մանկական անեսթեզիոլոգիա և ռեանիմատոլոգիա
Դատաբժշկական փորձաքննություն
Մանկական վիրաբուժություն
Համաճարակաբանություն