Այսօր: Չորեքշաբթի, 4 Հոկտեմբերի 2023թ.
Վայքի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 15
ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ՎԱՅՔ ՀԱՄԱՅՆՔ
ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՐՑՈՒՄ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
12.09.23 ՇՉԱԿԻ ԳՈՐԾԱՐԿՈՒՄ
📢 Ազատեկ բնակավայրի հարգելի բնակիչներ
🔺 Սեպտեմբերի 14-ին` ժամը 10:00-ից 14:00-ն ընկած ժամանակահատվածում, Վայոց ձորի մարզային փրկարարական վարչությունը Վայք համայնքի Ազատեկ բնակավայրում իրականացնելու է «Բնակչության ազդարարում, տարահանում, պատսպարում» թեմայով վարժանք։ Գործարկվելու է բնակավայրի շչակը:
🔺 Խնդրում ենք չանհանգստանալ։
01.09.23 Սեպտեմբերի 1-ը Վայք համայնքում
Այսօր Վայք համայնքի ղեկավար Մխիթար Մաթևոսյանը և աշխատակազմի աշխատակիցները այցելեցին Վայք համայնքի դպրոցներ՝ անձամբ շնորհավորելու և իրենց սրտի խոսքը փոխանցելու աշակերտներին։
Միջոցառման ավարտից հետո առաջին դասարանցիներին սպասվում էր անակնկալ․
📌Համայնքի ղեկավարի նախաձեռնությամբ Վայքի համայնքապետարանը պատրաստել էր գրենական պիտույքների փաթեթներ առաջին դասարանի աշակերտների համար։ Փաթեթներում, գրենական պիտույքներից բացի, դրվել էր մեծ սեր և ձգտում դեպի ուսումը, որը մեծ սիրով փոխանցեցինք մեր փոքրիկներին։
Բարի երթ և անամպ երկինք, սիրելի առաջին դասարանցիներ:

Հարգանքով՝
Վայքի համայնքապետարան
01.09.23 Վայք համայնքի ղեկավար Մխիթար Մաթևոսյանի շնորհավորական ուղերձը՝ Գիտելիքի և դպրության օրվա կապակցությամբ
Հարգելի՛ մանկավարժներ, ծնողներ, սիրելի՛ աշակերտներ,Շնորհավորում եմ Ձեզ Գիտելիքի և դպրության օրվա կապակցությամբ, որով ազդարարվում է կրթօջախներում նոր ուսումնական տարվա մեկնարկը՝ խորհրդանշելով այն նոր ճանապարհների սկիզբ, որն առաջնորդում է դեպի գրի ու գրականության , գիտելիքների անծայրածիր ու հիասքանչ աշխարհ:Ուսումնական տարվա սկիզբն ավետող այս օրն առավել հիշարժան է մեր առաջին դասարանցիների համար, հետևապես մաղթում եմ , որ գիտելիք ստանալու խանդավառությունն ու բարձր տրամադրությունը նրանց ուղեկից լինի ուսումնառության բոլոր տարիներին:Պետականորեն արժևորելով գիտելիքն ու գիտելիքներով հարուստ անհատին՝ մենք առավել հզորացնում ենք մեր պետության հիմքերը՝ միաժամանակ մրցունակ դարձնելով նրան համաշխարհային ժամանակակից ... Մանրամասն
23.08.23 ԳՈՐԾԱՐԿՎԵԼՈՒ Է ՇՉԱԿ
📢 Իրազեկում
Օգոստոսի 25-ին` ժամը 10:00-ից մինչև 14:00-ն ընկած ժամանակահատվածում, Վայք քաղաքում անցկացվելու է «Ազդարարում, տարհանում, պատսպարում» թեմայով հատուկ տակտիկական ուսումնավարժություն, որի ընթացքում գործարկվելու է բնակավայրի շչակը:
🔺Խնդրում ենք չանհանգստանալ։

Հարգանքով՝
Վայքի համայնքապետարան
18.08.23 ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ ԲԱՐԵԿԱՐԳՈՒՄԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է
📌Օրերս լուծվեց ևս մի կարևոր խնդիր Խնձորուտ բնակավայրի համար․

✅Վայքի համայնքապետարանի միջոցներով Խնձորուտ բնակավայրում կառուցվեց 650 մետր երկարությամբ ոռոգման նոր ջրագիծ, որի միջոցով ոռոգման ջուր կմատակարարվի բնակավայրի երկու թաղամասերի բնակիչներին։

Հարգանքով՝
Վայքի համայնքապետարան
17.08.23 ԳՈՐԾԱՐԿՎԵԼՈՒ Է ՇՉԱԿ
📢 Իրազեկում

Օգոստոսի 18-ին` ժամը 11:00-ից մինչև 14:00-ն ընկած ժամանակահատվածում, Վայք համայնքի Արտավան բնակավայրում անցկացվելու է «Ազդարարում, տարհանում, պատսպարում» թեմայով հատուկ տակտիկական ուսումնավարժություն, որի ընթացքում գործարկվելու է բնակավայրի էլեկտրական շչակը:

🔺Խնդրում ենք չանհանգստանալ։

Հարգանքով՝
Վայքի համայնքապետարան
14.08.23 ԲԱՐԵԳՈՐԾՈՒԹՅՈՒՆ

  «Վայքի թիվ 1 մանկապարտեզ» և «Զառիթափ մանկապարտեզ» ՀՈԱԿ–ները «ԿԱՄՐՋԱԿ» սոցիալ-բարեգործական հասարականան կազմակերպության կողմից համալրվել են 1 600 000 ՀՀ դրամ արժողությամբ նոր և գեղեցիկ անկողնային պարագաներով և խաղալիքներով։

14.08.23 ԳՈՐԾԱՐԿՎԵԼՈՒ Է ՇՉԱԿ
📢 Հերհեր և Կարմրաշեն բնակավայրերի հարգելի բնակիչներ
 
🔺 Օգոստոսի 11-ին` ժամը 10:00-ից 14:00-ն ընկած ժամանակահատվածում, Վայոց ձորի մարզային փրկարարական վարչությունը Վայք համայնքի Հերհեր և Կարմրաշեն բնակավայրերում իրականացնելու է «Բնակչության ազդարարում, տարահանում, պատսպարում» թեմայով վարժանք։
📌 Գործարկվելու են բնակավայրերի շչակները:
📌 Խնդրում ենք չանհանգստանալ։
1 2 3 4 5 6 7


Բոլորը
Վայքի ավագանու հերթական նիստ
Ինչպես դիմել համայնքապետարան
Ավագանու նիստերի հեռարձակում
Վայք համայնքի ավագանու նիստ
Ներդրումներ Վայք խոշորացված համայնքում
Վայքի ավագանու նիստ
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Վայք, Շահումյան 18
(098) 992894
cityvayk@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 10052487@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2023 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՎԱՅՔԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 208
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner