Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 28-րդ կետով՝
1․ Դիմել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարին` Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի 2022 թվականի փետրվարի 18-ի «Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի Վայքի համայնքապետարանի աշխատակազմի համայնքային ծառայության պաշտոնների անվանացանկը հաստատելու մասին» N 312-Ա հրամանով հաստատված անվանացանկում հետևյալ փոփոխությունը կատարելու համար․
1.1Անվանացանկի համայնքային ծառայության կրտսեր պաշտոնների խմբի առաջին ենթախումբը լրացնել հետևյալ բովանդակությամբ՝ առաջատար մասնագետ- սոց աշխատող (աշխատակազմի զարգացման ծրագրերի, սոցիալական աջակցության, առողջապահության և կրթության հարցերի բաժին):
1.2 Անվանացանկի համայնքային ծառայության կրտսեր պաշտոնների խմբի երկրորդ ենթախմբից հանել առաջին կարգի մասնագետի հաստիքը (աշխատակազմի զարգացման ծրագրերի, սոցիալական աջակցության, առողջապահության և կրթության հարցերի բաժին):
2․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում որոշման ընդունման մասին ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածների նախարարությանը օրենքով սահմանված կարգով պատշաճ իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: