|
 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ Վայք ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
|
Հայաստանի Հանրապետության Վայոց Ձորի մարզի Վայք համայնք ՀՀ Վայոց Ձորի մարզ, ք. Վայք, (098) 992894, cityvayk@gmail.com |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
11 հունիսի 2025 թվականի N 169-Ա |
ՎԱՅՔ ՀԱՄԱՅՆՔԻ ԶԱՌԻԹԱՓ ԲՆԱԿԱՎԱՅՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՎԱՆՈՒՇ ԱՐԱՄԻ ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՊԱՏԿԱՆՈՂ ՀՈՂԱՄԱՍՈՒՄ ԿԱՌՈՒՑՎԱԾ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՆ ԵՎ ՕԺԱՆԴԱԿ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԸ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, 2008թ.-ի հունիսի 10-ի «Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի 1-ին և 3-րդ հոդվածներով և հաշվի առնելով այն հանգամանքը, որ բնակելի տունը և դրան կից բնակելի նշանակության օժանդակ շինությունները կառուցվել են մինչև 2001թ․ մայիսի 15-ը,
- Ճանաչել քաղաքացիներ Վանուշ Արամի Նավասարդյանին /ծնված 16․11․1947թ․/, Թամարա Վարազդատի Հովսեփյանին /ծնված՝1949թ․/, Արամ Վանուշի Նավասարդյանին /ծնված 03․07․1974թ․/, Սոնիկ Վանուշի Նավասարդյանին /ծնված 21․01․1976թ․/, Սուսաննա Վանուշի Նավասարդյանին /ծնված 15․07․1979թ․/ և Կամո Վանուշի Նավասարդյանին /ծնված 20․01․1978թ․/ սեփականության իրավունքով պատկանող Վայք համայնքի Զառիթափ բնակավայր, 2-րդ փողոց, 47 հասցեում գտնվող հողատարածքի վրա կառուցված բնակելի տան և բնակելի նշանակության օժանդակ շինությունների նկատմամբ սեփականության իրավունքը։
- Անշարժ գույքը բավարարում է սույն օրենքի 1-ին և 2-րդ հոդվածներով նախատեսված պայմանները:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ՄԽԻԹԱՐ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|