Այսօր: Երեքշաբթի, 22 Հոկտեմբերի 2024թ.
Վայքի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 42
ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ՎԱՅՔ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշում N 53-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ Վայք ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Վայոց Ձորի մարզի Վայք համայնք
ՀՀ Վայոց Ձորի մարզ, ք. Վայք, (098) 992894, cityvayk@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

20 հունիսի 2023 թվականի N 53-Ա

ՎԱՅՔ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 19-ԻՆ ԸՆԴՈՒՆՎԱԾ ԹԻՎ 41-Ա ԵՎ 42-Ա ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 3-րդ կետերով և 34-րդ հոդվածի 1-ին մասով.

1.Վայք համայնքի ավագանու 2023 թվականի մայիսի 19-ին ընդունված թիվ 41-Ա և 42-Ա որոշումներում կատարել հետևյալ փոփոխությունները.
1.1 Վայք համայնքի ավագանու թիվ 41-Ա որոշման հղման մեջ գրված «ՀՀ Կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի N 286 որոշմամբ հաստատված կարգի 43-րդ կետին  համապատասխան» բառերը փոխարինել «ՀՀ Հողային օրենսգրքի 47-րդ հոդվածի 3-րդ մասին, 75-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետին և ՀՀ Քաղաքացիական օրենսգրքի 685 հոդվածին համապատասխան» բառերով: Նույն որոշման բովանդակության մեջ գրված «անհատույց օգտագործման հատկացնել ՀՀ ՊՆ N  զորամասին» բառերից հետո ավելացնել «10(տասը) տարի ժամկետով» բառերը:

1.2 Վայք համայնքի ավագանու թիվ 42-Ա որոշման բովանդակության 1-ին կետում փակագծերում գրված «ուռենի, հացենի, թթենի  և տանձենի» բառերի փոխարեն գրել«ուռենի-61 հատ, հացենի-192 հատ, թթենի-34 հատ  և տանձենի-2 հատ, ընդամենը՝ 27 խմ» բառերը:

2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օրվանից:

Կողմ -9

ՈՍԿԱՆՅԱՆ ԱՐՄԻՆԵ

ԱՐԱՄՅԱՆ ԱՆՈՒՇ

ԲԱԲԱՅԱՆ ՍԻՄՈՆ

ԿՈՍՏԱՆՅԱՆ ՍՈՒՍԱՆՆԱ

ԿՈՍՏԱՆՅԱՆ ՎԱՐԴԱՆ

ՀԱԿՈԲՅԱՆ ԱՍՏՂԻԿ

ՄԱԹԵՎՈՍՅԱՆ ՄԽԻԹԱՐ

ՄԱՆՈՒՉԱՐՅԱՆ ՀՐԱՉԻԿ

ՋԱՆՈՅԱՆ ՀԱՄԲԱՐՁՈՒՄ

Դեմ -0

Ձեռնպահ -0


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՄԽԻԹԱՐ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Վայք, Շահումյան 18
(098) 992894
cityvayk@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 10052487@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՎԱՅՔԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner