Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով, Վայք համայնքի ավագանու 2022 թվականի մայիսի 13-ի «Վայք համայնքում սոցիալական աջակցության վերաբերյալ կամավոր խնդիրները լուծելու չափորոշիչները սահմանելու մասին» N 12-Ն որոշմամբ հաստատված կարգով և հիմք ընդունելով Վայք համայնքի սոցիալապես անապահով ընտանիքներին սոցիալական աջակցություն ցուցաբերելու գործընթացն ապահովելու հարցերի մշտական հանձնաժողովի թիվ 10 արձանագրությունը՝
1․ Վայք համայնքի 2024 թվականի բյուջեի «Սոցիալապես անապահով անձանց աջակցություն» /4729/ հոդվածից դրամական օգնություն տրամադրել Վայք համայնքի հետևյալ բնակիչներին՝
1.1 Ալիկ Օհանի Օհանյան՝ 100 000 (մեկ հարյուր հազար) ՀՀ դրամ
1.2 Արամ Անանիայի Հովակիմյան՝ 100 000 (մեկ հարյուր հազար) ՀՀ դրամ
1.3 Լուսինե Հայկարամի Գևորգյան՝ 30 000(երեսուն հազար) ՀՀ դրամ,
1.4 Սևակ Լեռնիկի Ասատրյան՝ 30 000(երեսուն հազար) ՀՀ դրամ,
1.5 Աշոտ Արտաշեսի Սարգսյան՝ 30 000(երեսուն հազար) ՀՀ դրամ,
1.6 Երանուհի Աթաբեկի Աթաբեկյան՝ 30 000(երեսուն հազար) ՀՀ դրամ:
2․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից: