Այսօր: Կիրակի, 22 Դեկտեմբերի 2024թ.
Վայքի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 45
ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ՎԱՅՔ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշում N 46-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ Վայք ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Վայոց Ձորի մարզի Վայք համայնք
ՀՀ Վայոց Ձորի մարզ, ք. Վայք, (098) 992894, cityvayk@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

18 մայիսի 2022 թվականի N 46-Ա

ՎԱՅՔ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԱՐՈՏԱՎԱՅՐԵՐԸ ԵՎ ԽՈՏՀԱՐՔՆԵՐԸ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՄԲ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ԵՎ ԱՄՍԱԿԱՆ ՎԱՐՁԱՎՃԱՐԻ ՉԱՓՆ ՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 21-րդ կետով, Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 56-րդ հոդվածի 5-րդ կետով  և Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի հոկտեմբերի 28-ի  <<Արոտավայրերից և խոտհարքներից օգտվելու կարգը սահմանելու մասին>> N 1477-Ն որոշման համաձայն

1.Տալ համաձայնություն Վայք համայնքի վարչական սահմաններում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող արոտավայրերը և խոտհարքները մինչև երեք տարի ժամկետով վարձակալությամբ օգտագործման տրամադրելու մասին համայնքի ղեկավարի առաջարկությանը՝ ամսական վարձավճարի չափը հաստատել արոտավայրի և խոտհարքի տակ գտնվող հողամասի հողի հարկի դրույքաչափին հավասար:
2.Համայնքի վարչական սահմաններում գտնվող արոտավայրերում ամառային արոտը կազմակերպելու  համար՝ 
ա/մանր եղջերավոր կենդանու  մեկ գլխաքանակի համար սահմանել արոտավարձ  ամսական  42 ՀՀ դրամ,
 բ/խոշոր եղջերավոր կենդանու մեկ գլխաքանակի համար 360 ՀՀ դրամ :
3.Սույն որոշումն ուժի մեջ է հրապարակման հաջորդող օրվանից:


Կողմ -0

Դեմ -0

Ձեռնպահ -0


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՄԽԻԹԱՐ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Վայք, Շահումյան 18
(098) 992894
cityvayk@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 10052487@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՎԱՅՔԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner