|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ Վայք ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
Հայաստանի Հանրապետության Վայոց Ձորի մարզի Վայք համայնք ՀՀ Վայոց Ձորի մարզ, ք. Վայք, (098) 992894, cityvayk@gmail.com |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
21 դեկտեմբերի 2022 թվականի N 131-Ա |
ՎԱՅՔ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՅՔ ՔԱՂԱՔԻ ՓՈՂՈՑՆԵՐԻ ՄԱՅԹԵԶՐԵՐԻՆ ԳՏՆՎՈՂ, ՓՈՂՈՑԱՅԻՆ ԼՈՒՍԱՎՈՐՈՒԹՅԱՆԸ ԵՎ ՀՈՍԱՆՔԱԼԱՐԵՐԻՆ ԽԱՆԳԱՐՈՂ ԾԱՌԵՐԻ ՃՅՈՒՂԵՐԸ ՀԱՏԵԼՈՒՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին 20-րդ կետով.
- Թույլատրել «Վայք համայնքի բարեկարգում» ՀՈԱԿ-ին Վայք քաղաքի փողոցների մայթեզրերին գտնվող, փողոցային լուսավորությանը և հոսանքալարերին խանգարող ծառերի սանիտարական էտում կատարել:
- Սույն որոշման կատարման հսկողության իրականացումը դնել Վայքի համայնքապետարանի գյուղատնտեսության և բնապահպանության բաժնի և «Վայք համայնքի բարեկարգում» ՀՈԱԿ-ի վրա:
- Հատված ճյուղերը, որպես վառելափայտ, տրամադրել համայնքի սոցիալապես անապահով ընտանիքներին:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օրվանից:
|
Կողմ -9 ՈՍԿԱՆՅԱՆ ԱՐՄԻՆԵ ԱՎԱԳՅԱՆ ՀԱՅԿ ԱՐԱՄՅԱՆ ԱՆՈՒՇ ԲԱԲԱՅԱՆ ՍԻՄՈՆ ԽԱՉԱՏՐՅԱՆ ԱՐՏԱՎԱԶԴ ԿՈՍՏԱՆՅԱՆ ՍՈՒՍԱՆՆԱ ԿՈՍՏԱՆՅԱՆ ՎԱՐԴԱՆ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ ՄԽԻԹԱՐ ՄԱՆՈՒՉԱՐՅԱՆ ՀՐԱՉԻԿ | Դեմ -0 | Ձեռնպահ -0 |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ՄԽԻԹԱՐ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|