Այսօր: Կիրակի, 22 Դեկտեմբերի 2024թ.
Վայքի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 39
ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ՎԱՅՔ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշում N 46-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ Վայք ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Վայոց Ձորի մարզի Վայք համայնք
ՀՀ Վայոց Ձորի մարզ, ք. Վայք, (098) 992894, cityvayk@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

20 հունիսի 2023 թվականի N 46-Ա

ՎԱՅՔ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՀՈՂԱՄԱՍԵՐԸ ԱՃՈՒՐԴԱՅԻՆ ԵՂԱՆԱԿՈՎ ՕՏԱՐԵԼՈՒ, ՎԱՃԱՌՔԻ ՄԵԿՆԱՐԿԱՅԻՆ ԳՆԵՐՆ ՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի հիման վրա, Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 67-րդ հոդվածին, Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի N 286 որոշմամբ հաստատված կարգի 13-րդ կետի «գ» ենթակետին և 22-րդ կետին համապատասխան՝

1. Համաձայնություն տալ 

ա/ Վայք  համայնքի Վայք քաղաքի Ս. Շահումյան փողոց 97/10 հասցեում գտնվող 10-003-0024-0350 կադաստրային ծածկագրով, համայնքային սեփականություն (վկայական՝ 22052023-10-0021, գաղտնաբառ՝ A1IYFDI8G1WX) հանդիսացող հողամասը (նպատակային նշանակությունը՝ բնակավայրերի, գործառնական նշանակությունը՝ հասարակական կառուցապատման, մակերեսը՝ 0,01954 հա)   հասարակական կառուցապատման նպատակով աճուրդային եղանակով օտարելու մասին Վայք  համայնքի ղեկավարի առաջարկությանը․ հողամասի վաճառքի մեկնարկային գինը սահմանել  366 910(  երեք հարյուր վաթսունվեց հազար ինը հարյուր տասը) ՀՀ դրամ։

բ/ Վայք  համայնքի Վայք քաղաքի Ա. Մելիքյան փողոց 9 հասցեում գտնվող 10-003-0004-0382 կադաստրային ծածկագրով, համայնքային սեփականություն հանդիսացող (վկայական՝ 18082021-10-0007, գաղտնաբառ՝ KFDYRUT2VFYV) հողամասը (նպատակային նշանակությունը՝ բնակավայրերի, գործառնական նշանակությունը՝ բնակելի կառուցապատման, մակերեսը՝ 0,02872 հա) բնակելի կառուցապատման գործունեության նպատակով աճուրդային եղանակով օտարելու մասին Վայք համայնքի ղեկավարի առաջարկությանը․ հողամասի վաճառքի մեկնարկային գինը սահմանել  539 280 (հինգ հարյուր երեսունինը հազար երկու հարյուր ութսուն) ՀՀ դրամ։

գ/ Վայք  համայնքի Զառիթափ բնակավայրի 25-րդ փողոց, 1-ին փակուղի 8 հասցեում գտնվող 10-022-0203-0018 կադաստրային ծածկագրով համայնքային սեփականություն հանդիսացող (վկայական՝ 20062023-10-0017, գաղտնաբառ՝FE2MJJ6KPPYX) հողամասը (նպատակային նշանակությունը՝ արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության, գործառնական նշանակությունը՝ գյուղատնտեսական արտադրական օբյեկտների, մակերեսը՝ 0,42908 հա) գյուղատնտեսական արտադրության գործունեության նպատակով աճուրդային եղանակով օտարելու մասին Վայք համայնքի ղեկավարի առաջարկությանը․ հողամասի վաճառքի մեկնարկային գինը սահմանել  934540 (ինը հարյուր երեսունչորս հազար հինգ հարյուր քառքսուն ) ՀՀ դրամ։

դ/ Վայք  համայնքի Զառիթափ բնակավայրի 7-րդ փողոց 36/3 հասցեում գտնվող 10-022-0094-0022 կադաստրային ծածկագրով համայնքային սեփականություն հանդիսացող (վկայական՝ 20062023-10-0043, գաղտնաբառ՝ CRAXLEHVZMSS) հողամասը (նպատակային նշանակությունը՝ բնակավայրերի, գործառնական նշանակությունը՝ հասարակական կառուցապատման, մակերեսը՝ 0,01541 հա) հասարակական կառուցապատման գործունեության նպատակով աճուրդային եղանակով օտարելու մասին Վայք համայնքի ղեկավարի առաջարկությանը․ հողամասի վաճառքի մեկնարկային գինը սահմանել 33 563 (երեսուներեք հազար հինգ հարյուր վաթսուներեք) ՀՀ դրամ։

ե/  Վայք  համայնքի Վայք քաղաքի Ջերմուկի խճ.  23/24 հասցեում գտնվող 10-003-0024-0353 կադաստրային ծածկագրով համայնքային սեփականություն հանդիսացող (վկայական՝ 21062023-10-0024, գաղտնաբառ՝ DMCRRSJKFVAK) հողամասը (նպատակային նշանակությունը՝ բնակավայրերի, գործառնական նշանակությունը՝ հասարակական կառուցապատման, մակերեսը՝ 0,004 հա) հասարակական գործունեության նպատակով աճուրդային եղանակով օտարելու մասին Վայք համայնքի ղեկավարի առաջարկությանը․ հողամասի վաճառքի մեկնարկային գինը սահմանել 75 108  (յոթանասունհինգ հազար մեկ հարյուր ութ) ՀՀ դրամ։

2․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից։


Կողմ -9

ՈՍԿԱՆՅԱՆ ԱՐՄԻՆԵ

ԱՐԱՄՅԱՆ ԱՆՈՒՇ

ԲԱԲԱՅԱՆ ՍԻՄՈՆ

ԿՈՍՏԱՆՅԱՆ ՍՈՒՍԱՆՆԱ

ԿՈՍՏԱՆՅԱՆ ՎԱՐԴԱՆ

ՀԱԿՈԲՅԱՆ ԱՍՏՂԻԿ

ՄԱԹԵՎՈՍՅԱՆ ՄԽԻԹԱՐ

ՄԱՆՈՒՉԱՐՅԱՆ ՀՐԱՉԻԿ

ՋԱՆՈՅԱՆ ՀԱՄԲԱՐՁՈՒՄ

Դեմ -0

Ձեռնպահ -0


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՄԽԻԹԱՐ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Վայք, Շահումյան 18
(098) 992894
cityvayk@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 10052487@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՎԱՅՔԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner