Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, ՀՀ Կառավարության 2006թ. մայիսի 18-ի թիվ 912-Ն որոշման 33-րդ կետով, 18/05/2006թ. թիվ 731-Ն որոշմամբ հաստատված կարգով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշմամբ հաստատված «Անշարժ գույքի՝ ըստ դրա գտնվելու վայրի հասցեավորման, ինչպես նաև անշարժ գույքի հասցեների ռեեստրի ստեղծման և վարման կարգի» հիմքով.
1.Վայք համայնքի սեփականություն հանդիսացող, Վայք քաղաքում գտնվող, բնակավայրերի նպատակային նշանակության 0,00850 հա բնակելի կառուցապատման գործառնական նշանակության, 10-003-0029-0019 կադաստրային ծածկագրով հողամասը, ճանաչել որպես առանձին միավոր, համայնքային սեփականություն և հասցեավորել՝ Վայք համայնք, Վայք քաղաք, Շինարարների փողոց, 2/1 հողամաս և ներկայացնել իրավունքի պետական գրանցման (հաշվառման տվյալների մուտքագրման ծածկագիր՝ 2024W93YFY):
2.Դիմել ՀՀ կադաստրի կոմիտե` սեփականության իրավունքի գրանցման վկայական ստանալու համար:
3.Ֆինանսական բաժնին՝ կատարել համապատասխան վճարումներ:
4.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: