|
 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ Վայք ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
|
Հայաստանի Հանրապետության Վայոց Ձորի մարզի Վայք համայնք ՀՀ Վայոց Ձորի մարզ, ք. Վայք, (098) 992894, cityvayk@gmail.com |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
17 հոկտեմբերի 2023 թվականի N 198-Ա |
ՔԱՂԱՔԱՑԻ ԳԱՐԵԳԻՆ ԷԴՈՒՎԱՐԴԻ ՄԱԿԱՐՅԱՆԻՆ ԸՍՏ ՕՐԵՆՔԻ ԺԱՌԱՆԳՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՎԿԱՅԱԳՐՈՎ ՊԱՏԿԱՆՈՂ ՎԱՅՔ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՐԻՆ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ 2-ՐԴ ՓՈՂՈՑ, 5 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՆ, ՏՆԱՄԵՐՁ ՀՈՂԱՄԱՍԻ, ՕԺԱՆԴԱԿ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԸ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
|
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ մասով, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, «Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության 2008 թվականի հունիսի 10-ի թիվ ՀՕ-117-Ն օրենքի և հիմք ընդունելով ՀՀ «Վայոց ձորի մարզ» նոտարական տարածքի նոտար Լ․ Սանթոյանի կողմից 26.09.2023թ. րված ըստ օրենքի ժառանգության թիվ 556 իրավունքի ուղղված վկայագրերը և Վայք համայնքի բնակիչ՝ լիազորագրով հանդես եկող Արման Սենիկի Հարությունյանի դիմումը՝
-
Ճանաչել քաղաքացի Գարեգին Էդուվարդի Մակարյանին /ծնված՝ 1965թ./ սեփականության իրավունքը՝ Վայք համայնք, Արին, 2-րդ փողոց, 5 հասցեում գտնվող բնակելի տան՝ հարակից օժանդակ շինություններով և այն սպասարկող 0.22765 հա մակերեսով հողամասի նկատմամբ:
- Ընդունել ի գիտություն, որ սույն որոշման 1-ին կետում նշված բնակելի տունը և օժանդակ շինությունները կառուցվել են մինչև 2001թ-ը, դրանք կառուցված չեն և չեն գտնվում Հայաստանի Հանրապետության հողային օրենսրքի 60-դ հոդվածով սահմանված հողամասերի, այդ թվում՝ ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման գոտում, շինության պահպանումը չի հակասում քաղաքաշինական նորմերին, չեն առաջացնում սերվիտուտ, միաժամանակ՝ փաստացի ավել չափագրված հողամասը ընտանիքին սեփականաշնորհված ընդհանուր հողաբաժնի չափի գերազանցում չի արձանագրում։
- Սույն որոշումը ենթակա է պետական գրանցման ՀՀ Կադաստրի կոմիտեի տարածքային ստորաբաժանման կողմից՝ հիմք ընդունելով սույն որոշման 1-ին կետում նշված անշարժ գույքի չափագրման փաստացի արդյունքներ՝ ըստ Ա/Ձ Իննա Ադամյանի կողմից տրված հողամասի, շինությունների հատակագծերի և շինությունների բնութագրի։
-
Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ՄԽԻԹԱՐ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ
|
Կից փաստաթղթեր՝ |
 |
(119.27 Կբ)
|
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|