Այսօր: Երեքշաբթի, 22 Հոկտեմբերի 2024թ.
Վայքի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 43
ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ՎԱՅՔ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշում N 67-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ Վայք ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Վայոց Ձորի մարզի Վայք համայնք
ՀՀ Վայոց Ձորի մարզ, ք. Վայք, (098) 992894, cityvayk@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

12 սեպտեմբերի 2023 թվականի N 67-Ա

ՎԱՅՔ ՀԱՄԱՅՆՔԻ ԶԱՌԻԹԱՓ ԲՆԱԿԱՎԱՅՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ 0,71225 ՀԱ ՄԱԿԵՐԵՍՈՎ ՊԵՏԱԿԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՀՈՂԱՄԱՍԸ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒՆ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ, ԱՄՍԱԿԱՆ ՎԱՐՁԱՎՃԱՐԻ ՉԱՓԸ ԵՎ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետի հիման վրա, Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 46-րդ, 48-րդ հոդվածներին և 76-րդ հոդվածի 3-րդ մասին,  Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի N 286 որոշմամբ հաստատված կարգի 43-րդ կետին  և 2010 թվականի հունվարի 14-ի  «Հայաստանի Հանրապետության համայնքների վարչական սահմաններում ընդգրկված` պետական սեփականություն հանդիսացող հողամասերի օտարման, անհատույց (մշտական) օգտագործման, վարձակալության և կառուցապատման իրավունքով տրամադրման կարգը հաստատելու մասին» N 16-Ն որոշման հավելվածի 9-րդ կետին համապատասխան և հիմք ընդունելով ՀՀ Վայոց ձորի մարզպետի 16.08.2023 թվականի թիվ 01/06-1-1/5608  դրական եզրակացությունը.

1. Համաձայնություն տալ Վայք համայնքի Զառիթափ բնակավայրի տարածքում գտնվող պետական սեփականություն համարվող գյուղատնտեսական նպատակային նշանակության 0,71225 հա մակերեսով հողամասը (հողատեսքը՝ արոտավայր, կադաստրային ծածկագիրը՝ 10-022-0293-0006) մրցույթային եղանակով վարձակալության իրավունքով  օգտագործման տրամադրելու  մասին Վայք  համայնքի ղեկավարի առաջարկությանը` հաստատելով վարձակալությամբ օգտագործման տրամադրելու նպատակը` գյուղատնտեսական գործունեության համար, տարեկան վարձավճարի մեկնարկային չափը` 15 000 (տասնհինգ հազար) ՀՀ դրամ, հողամասը վարձակալմամբ օգտագործելու ժամկետը`մինչև 10 (տասը) տարի: 

2․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից։


Կողմ -9

ՈՍԿԱՆՅԱՆ ԱՐՄԻՆԵ

ԱՎԱԳՅԱՆ ՀԱՅԿ

ԱՐԱՄՅԱՆ ԱՆՈՒՇ

ԽԱՉԱՏՐՅԱՆ ԱՐՏԱՎԱԶԴ

ԿՈՍՏԱՆՅԱՆ ՍՈՒՍԱՆՆԱ

ԿՈՍՏԱՆՅԱՆ ՎԱՐԴԱՆ

ՀԱԿՈԲՅԱՆ ԱՍՏՂԻԿ

ՄԱԹԵՎՈՍՅԱՆ ՄԽԻԹԱՐ

ՄԱՆՈՒՉԱՐՅԱՆ ՀՐԱՉԻԿ

Դեմ -0

Ձեռնպահ -0


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՄԽԻԹԱՐ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
(346.87 Կբ)
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Վայք, Շահումյան 18
(098) 992894
cityvayk@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 10052487@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՎԱՅՔԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner