Այսօր: Կիրակի, 22 Դեկտեմբերի 2024թ.
Վայքի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 39
ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ՎԱՅՔ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշում N 113-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ Վայք ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Վայոց Ձորի մարզի Վայք համայնք
ՀՀ Վայոց Ձորի մարզ, ք. Վայք, (098) 992894, cityvayk@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

21 նոյեմբերի 2022 թվականի N 113-Ա

ՎԱՅՔ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 17-ԻՆ ԸՆԴՈՒՆՎԱԾ ԹԻՎ 71,72,73,74,75,76,77, 78, 79, 80, 93,101,102,103 և 104 ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ:

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին, 2-րդ, 3-րդ կետերով և 34-րդ հոդվածի դրույթներով. 

1.Վայք համայնքի ավագանու 2022 թվականի հոկտեմբերի 17-ին ընդունված թիվ 71,72,73,74,75,76,77, 78, 79, 80, 93, 101,102,103 և 104  որոշումներում  կատարել հետևյալ փոփոխությունները.
1.1 Վայք համայնքի ավագանու թիվ 71,72 որոշումների հղման «Հայաստանի Հանրապետության Կառավարության 2021թվականի հունիսի 14-ի «Գյուղատնտեսական նշանակության հողերի փոխադրման դեպքերը սահմանելու մասին» թիվ 987-Ն որոշման» բառերից հետո ավելացնել «14-րդ կետով» բառերը:
1.2 Վայք համայնքի ավագանու թիվ 73,74,77 որոշումների հղումները «համապատասխան» բառից հետո լրացնել «Հայաստանի Հանրապետության Կառավարության 2021թվականի հունիսի 14-ի «Գյուղատնտեսական նշանակության հողերի փոխադրման դեպքերը սահմանելու մասին» թիվ 987-Ն որոշման 14-րդ կետով» նախադասությամբ:
1.3 Վայք համայնքի ավագանու թիվ 75,76 որոշումների բովանդակության մեջ «հողատեսքը՝ արոտ» բառերից հետո լրացնել «կարգը՝ 5-րդ» բառերով:

1.4 Վայք համայնքի ավագանու թիվ 78 որոշման հղման մեջ «43-րդ կետին» բառերից հետո լրացնել «Հայաստանի Հանրապետության Կառավարության 2010 թվականի հունվարի 14-ի թիվ 16-Ն որոշմամբ հաստատված կարգին» նախադասությունը:
1.5 Վայք համայնքի ավագանու թիվ 78 որոշման 1-ին կետում «ժամկետը` 10 (տաս) տարի» բառերը փոխարինել «ժամկետը` 9 (ինը) տարի» բառերով:
1.6 Վայք համայնքի ավագանու թիվ 79 որոշման վերնագիրը շարադրել «Վայք համայնքի Վայք քաղաքում գտնվող 62,7 քմ մակերեսով համայնքային սեփականության տարածքը անհատույց օգտագործման իրավունքով տրամադրելուն համաձայնություն տալու մասին» խմբագրությամբ:
1.7 Վայք համայնքի ավագանու թիվ 79 որոշման հղումը շարադրել ««Տեղական ինքնակառավարման մասին » Հայաստանի Հանրապետության  օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի հիման վրա,  Հայաստանի Հանրապետության Քաղաքացիական օրենսգրքի 685 հոդվածի 1-ին մասին համապատասխան» խմբագրությամբ:
1.8 Վայք համայնքի ավագանու թիվ 79 որոշման բովանդակության մեջ «անվարձահատույց օգտագործման» բառերը փոխարինել «անհատույց օգտագործման իրավունքով» բառերով:
1.9 Վայք համայնքի ավագանու թիվ 80 որոշման բովանդակության մեջ փակագծերում գրված «հողատեսքը՝ արոտավայր» բառերը փոխարինել «գործառնական նշանակությունը՝ բնակելի կառուցապատման» բառերով:
1.10 Վայք համայնքի ավագանու թիվ 80 որոշման բովանդակության մեջ «մրցութային եղանակով» բառերից հետո ավելացնել «շինություն կառուցելու նպատակով, 10 (տասը) տարի ժամկետով և տարեկան 7 510(յոթ հազար հինգ հարյուր տաս)  ՀՀ դրամ վճարի չափով» բառերը:
1.11.Վայք համայնքի ավագանու թիվ 93 և 101 որոշումնրի 1-ին կետից հանել «բնակելի կառուցապատման նպատակով» բառերը:
1.12.Վայք համայնքի ավագանու թիվ 102,103 և 104 որոշումնրի հղումները լրացնել « ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 213-րդ հոդվածի 2-րդ մասով», իսկ  բովանդակության 1-ին կետում «առաջարկությանը» բառից հետո լրացնել «24 տարի ժամկետով» բառերը:
2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օրվանից:

Կողմ -10

ՈՍԿԱՆՅԱՆ ԱՐՄԻՆԵ

ԱՎԱԳՅԱՆ ՀԱՅԿ

ԱՐԱՄՅԱՆ ԱՆՈՒՇ

ԲԱԲԱՅԱՆ ՍԻՄՈՆ

ԽԱՉԱՏՐՅԱՆ ԱՐՏԱՎԱԶԴ

ԿՈՍՏԱՆՅԱՆ ՍՈՒՍԱՆՆԱ

ԿՈՍՏԱՆՅԱՆ ՎԱՐԴԱՆ

ՀԱԿՈԲՅԱՆ ԱՍՏՂԻԿ

ՄԱԹԵՎՈՍՅԱՆ ՄԽԻԹԱՐ

ՄԱՆՈՒՉԱՐՅԱՆ ՀՐԱՉԻԿ

Դեմ -0

Ձեռնպահ -0


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՄԽԻԹԱՐ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Վայք, Շահումյան 18
(098) 992894
cityvayk@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 10052487@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՎԱՅՔԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner