Այսօր: Հինգշաբթի, 13 Նոյեմբերի 2025թ.
Վայքի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 65
ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ՎԱՅՔ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշում N 100-Ն
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ Վայք ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Վայոց Ձորի մարզի Վայք համայնք
ՀՀ Վայոց Ձորի մարզ, ք. Վայք, (098) 992894, cityvayk@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

13 նոյեմբերի 2025 թվականի N 100-Ն

ՎԱՅՔ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 15.02.2022 ԹՎԱԿԱՆԻ ԹԻՎ 15-Ա ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ԵՎ ՎԱՅՈՑ ՁՈՐ-2 ԵՎ ՎԱՅՈՑ ՁՈՐ-4 ՄԻԿՐՈՌԵԳԻՈՆԱԼ ՄԱԿԱՐԴԱԿԻ ՀԱՄԱԿՑՎԱԾ ՏԱՐԱԾԱԿԱՆ ՊԼԱՆԱՎՈՐՄԱՆ ՓԱՍՏԱԹՈՒՂԹԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 29 և 30 կետերի պահանջներով ՀՀ կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի N 1920-Ն որոշմամբ սահմանված կարգով և հիմք ընդունելով ՀՀ վարչապետի 2009 թվականի 22-ի N 1064-Ա որոշմամբ ստեղծված համայնքների քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի մշակման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի թիվ 2-8 և 2-10 եզրակացությունները, ինչպես նաև հիմք ընդունելով ՀՀ Վայոց ձորի մարզպետի 04.11.2025 թվականի թիվ 01/06.2/6684-2025 գրությունը.

1. Հաստատել ՀՀ Վայոց ձորի մարզի ք. Վայք, Ազատեկ/Հորադիս/, Արին, Զեդեա, Փոռ բնակավայրերը ներառող միկրոռեգիոնալ մակարդակի Վայոց ձոր -2 և ՀՀ Վայոց ձորի մարզի Զառիթափ, Արտավան, Բարձրունի, Գոմք (Ախա,Կապույտ), Խնձորուտ, Մարտիրոս, Նոր Ազնաբերդ, Սարավան (ՈՒղեձոր), Սերս բնակավայրերը ներառող միկրոռեգիոնալ մակարդակի Վայոց ձոր -4 Հերհեր և Կարմրաշեն համակցված տարածական պլանավորման փաստաթղթի նախագծերը գոտևորման մասով:

2. Սույն որոշումը ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:


Կողմ -9

ՄԱԹԵՎՈՍՅԱՆ ՄԽԻԹԱՐ

ԱՎԱԳՅԱՆ ՀԱՅԿ

ԿՈՍՏԱՆՅԱՆ ՎԱՐԴԱՆ

ԿՈՍՏԱՆՅԱՆ ՍՈՒՍԱՆՆԱ

ՈՍԿԱՆՅԱՆ ԱՐՄԻՆԵ

ԱՐԱՄՅԱՆ ԱՆՈՒՇ

ԽԱՉԱՏՐՅԱՆ ԱՐՏԱՎԱԶԴ

ՄԱՆՈՒՉԱՐՅԱՆ ՀՐԱՉԻԿ

ՋԱՆՈՅԱՆ ՀԱՄԲԱՐՁՈՒՄ

Դեմ -0

Ձեռնպահ -0


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                                      
ՄԽԻԹԱՐ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
(30.23 Կբ)
(85.95 Կբ)
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Վայք, Շահումյան 18
(098) 992894
cityvayk@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 10052487@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՎԱՅՔԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner