Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի, 38-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի «բ» ենթակետի, 58-60-րդ հոդվածների, Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 227-րդ հոդվածի 1-ին մասով, հիմք ընդունելով Վայքի համայնքապետարանի աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական, եկամուտների հաշվառման և հավաքագրման բաժնի կողմից արձանագրված՝ Տարսայիչ Սուրենի Բաղդասարյանին պատկանող անշարժ գույքի հարկային պարտավորությունները, որը կազմում է ընդհանուր 279 700 (երեք հարյուր յոթանասունինը հազար յոթ հարյուր) ՀՀ դրամ, և հաշվի առնելով այն հանգամանքը, որ վերը նշված անշարժ գույքի հարկի գծով պարտավորությունները կատարված չեն.
1. Տարսայիչ Սուրենի Բաղդասարյանից հօգուտ Վայք համայնքի բյուջեի գանձել 279 700 (երեք հարյուր յոթանասունինը հազար յոթ հարյուր) ՀՀ դրամ՝ անշարժ գույքի հարկի գումար (որից՝ 51900 ՀՀ դրամ գումարը վճարել 900345102033 հաշվեհամարին, իսկ 188200 ՀՀ դրամ գումարը վճարել 900345001466 հաշվեհամարին):
2. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Վայք համայնքի ղեկավարին՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկու ամսվա ընթացում կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ երկամսյա ժամկետում։
3. Սույն որոշման պահանջները չկատարելու դեպքում «Վարչարարության հիմունքերի և վարչական վարույթի մասին» օրենքի 88-րդ հոդվածով սահմանված կարգով այն ենթակա է հարկադիր կատարման՝ ՀՀ ԱՆ ՀԿԱ ծառայության միջոցով։
4․ Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն իրականացնում է Վայք համայնքի ղեկավարը։
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Տարսայիչ Սուրենի Բաղդասարյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: