Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 29-րդ կետով, Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, 7-րդ հոդվածի 5-րդ մասի 1-ին կետով, «Քաղաքաշինության մասին» օրենքի 14.3-րդ հոդվածի 9-րդ մասով , Կառավարության 2021 թվականի հունիսի 17-ի «Գյուղատնտեսական նշանակության հողերը ոչ գյուղատնտեսական նշանակության հողերի փոխադրման դեպքերը սահմանելու մասին» N 987-Ն որոշման 9-րդ կետով,
1. Տալ համաձայնություն Վայք համայնքի սեփականություն հանդիսացող, Մարտիրոս բնակավայրում գտնվող, 10-033-0151-0104 կադաստրային ծածկագրով, 0.012 հա մակերեսով, գյուղատնտեսական նպատակային նշանակության (հողատեսքը՝ այլ) հողամասի նպատակային նշանակությունը փոխել որպես էներգետիկայի, կապի, տրանսպորտի, կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտներ նպատակային նշանակության, գործառնական նշանակությունը՝ կոմունալ օբյեկտների հողեր:
2.Վայք համայնքի ղեկավարին՝ ձեռնարկել սույն որոշումից բխող անհրաժեշտ գործառույթների իրականացումը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից: