Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշմամբ հաստատված «Անշարժ գույքի՝ ըստ դրա գտնվելու վայրի հասցեավորման, ինչպես նաև անշարժ գույքի հասցեների ռեեստրի ստեղծման և վարման կարգի» հիմքով և հիմք ընդունելով քաղաքացու դիմումը՝ (մտից Հ-1, 10.01.2025թ),
1.Վայք համայնքի բնակիչ, Սուրեն Ալբերտի Համբարձումյանին սեփականության իրավունքով պատկանող, Վայք համայնքիՎայք քաղաքում գտնվող, բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության, 0,0820 հա մակերեսով, 10-003-0003-0072 կադաստրային ծածկագրով հողամասը հասցեավորել՝ Վայք համայնք, քաղաք Վայք, Շինարարների փողոց, 30/1 հողամաս և ներկայացնել իրավունքի պետական գրանցման:
2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրը: