Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 20-րդ և 42-րդ կետերի պահանջներով և հիմք ընդունելով «Էլիտ Քնսթրաքշն» ՍՊԸ-ի կողմից լիազորված անձ Հարություն Ավագի Ավագյանի 21.08.2024թ-ի դիմումը,
1.Թույլատրել հատել Վայք համայնքի Սարավան բնակավայրի 8-րդ փողոց, 2/1 հասցեի, «Էլիտ Քնսթրաքշն» ՍՊԸ-ին պատկանող հողամասում գտնվող թվով 63 տարբեր հասակի ծառերը և թփերը (շլորենի, տանձենի, ալոճենի և մասրենի), քանի որ խանգարում են արևային ֆոտովոլտային էլեկտրակայանի կառուցման շինարարական աշխատանքներին:
2.Ստացված վառելափայտը անհատույց հատկացնել Վայք համայնքի սոցիալապես անապահով և Լեռնային Ղարաբաղից տեղահանված ընտանիքներին:
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից: