Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով.
1. Վայք համայնքի «Վայքի բարեկարգում» ՀՈԱԿ-ի հաշվեկշռում գտնվող, համայնքի կողմից շահագործման հանձնված թվով 9/ինը/ տրանսպորտային միջոցները անհատույց օգտագործման իրավունքով հանձնել «Գյուղատնտեսություն» ՀՈԱԿ-ին համաձայն հավելվածի:
2. Լուծել Վայքի համայնքապետարանի և «Վայքի բարեկարգում» ՀՈԱԿ-ի միջև կնքված պայմանագիրը, և նոր պայմանագիր կնքել Վայքի համայնքապետարանի և համապատասխանաբար «Վայքի բարեկարգում» և «Գյուղատնտեսություն» ՀՈԱԿ-ների միջև:
3. Սույն որոշման կատարման նկատմամբ հսկողությունը վերապահել «Վայքի բարեկարգում» և «Գյուղատնտեսություն» ՀՈԱԿ-ների տնօրեններին և հաշվապահներին:
4. Սույն որոշման գործողությունը տարածվում է 2023 թվականի հունվարի 1-ից հետո ծագած իրավահարաբերությունների վրա: