Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 3-րդ կետերով և 34-րդ հոդվածի 1-ին մասով.
1.Վայք համայնքի ավագանու 2023 թվականի դեկտեմբերի 15-ին ընդունված թիվ 102-Ա «Վայք համայնքի Հերհեր բնակավայրում գտնվող հողամասերի նպատակային նշանակությունը փոխելու մասին» որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները.
1.1 Վայք համայնքի ավագանու թիվ 102-Ա որոշման հղման մեջ գրված ««Գյուղատնտեսական նշանակության հողերը ոչ գյուղատնտեսական նշանակության հողերի փոխադրման դեպքերը սահմանելու մասին» N 987-Ն որոշման» բառերից հետո «9-րդ կետով» բառերը հանել:
1.2 Նույն որոշման բովանդակության 2-րդ կետում գրված «ընդերքօգտագործման և այլ արտադրական նպատակային նշանակության նպատակային նշանակության (գործառնական նշանակությունը՝ արդյունաբերական օբյեկտների)» բառերի փոխարեն գրել «գյուղատնտեսական արտադրանք վերամշակող տնտեսությունների (գործառնական նշանակությունը՝ գյուղ. արտադրական օբյեկտների)» բառերը:
2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օրվանից: