|
![](/IMAGES/DOCFLOW/EMBLEM.JPG) ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ Վայք ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
|
Հայաստանի Հանրապետության Վայոց Ձորի մարզի Վայք համայնք ՀՀ Վայոց Ձորի մարզ, ք. Վայք, (098) 992894, cityvayk@gmail.com |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
04 փետրվարի 2025 թվականի N 20-Ա |
ՎԱՅՔ ՀԱՄԱՅՆՔԻ ԲՆԱԿԻՉ ՇԱՆԹ ՌԱՖԱՅԵԼԻ ԵՐԱՆՈՍՅԱՆԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՊԱՏԿԱՆՈՂ ԵՐԵՔ ՄԻԱՎՈՐ ԳՈՒՅՔԸ ՄԻԱՎՈՐԵԼՈՒ, ՀԱՍՑԵԱՎՈՐԵԼՈՒ ԵՎ ՄԻԱՎՈՐՎԱԾ ՀՈՂԱՄԱՍԻ ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՓՈԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ և 24-րդ կետերի դրույթներով, Հայաստանի Հանրապետության Կառավարության 2005թ-ի դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 5-րդ գլխի 35-րդ կետով, այաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ և 24-րդ կետերով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի հուլիսի 23-ի թիվ 828-Ն որոշմամբ
-
Վայք համայնքի բնակիչ Շանթ Ռաֆայելի Երանոսյանին սեփականության իրավունքով պատկանող, առանձին միավոր հանդիսացող, Վայք համայնքի Վայք քաղաքի Պ. Սևակի փողոց 2 հասցեում գտնվող, 0.0719 հա մակերեսով /ծածկագիր՝ 10-003-0002-0001/, Վայք քաղաքի Պ. Սևակի փողոց 6 հասցեում գտնվող, 0.07 հա մակերեսով /ծածկագիր՝ 10-003-0002-0160/ և Վայք համայնքի Վայք քաղաքի Պ. Սևակի փողոց 4 հասցեում գտնվող, 0.07 հա մակերեսով /ծածկագիր՝ 10-003-0002-0159/ գույքերը միավորել և ճանաչել մեկ միավոր:
- Սույն որոշման 1-ին կետում նշված մեկ միավոր հանդիսացող գույքը հասցեավորել` Վայք համայնք, Վայք քաղաք,Պ. Սևակի փողոց, 2-6 հողամաս:
- Վայք համայնքի Վայք քաղաքի Պ. Սևակի փողոց, 2-6 հասցեում գտնվող, 10-033-0002-0000 կադաստրային ծածկագրով, 0,2119 հա մակերեսով, բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասի գործառնական նշանակությունը փոխել` դարձնելով հասարակական կառուցապատման գործառնական նշանակության:
- Դիմել ՀՀ կադաստրի կոմիտե` նշված փոփոխություններն իրականացնելու համար:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ՄԽԻԹԱՐ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ
|
Կից փաստաթղթեր՝ |
![](/images/DocFlow/pdf.gif) |
(17.61 Կբ)
|
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|