|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ Վայք ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
Հայաստանի Հանրապետության Վայոց Ձորի մարզի Վայք համայնք ՀՀ Վայոց Ձորի մարզ, ք. Վայք, (098) 992894, cityvayk@gmail.com |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
21 դեկտեմբերի 2022 թվականի N 121-Ա |
ՎԱՅՔ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՀՈՂԱՄԱՍԵՐԸ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԵՎ/ԿԱՄ/ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ՄՐՑՈՒՅԹՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՀԱՄԱՐ ՄՐՑՈՒՅԹԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ, ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿԱԶՄԻՑ ԱՃՈՒՐԴԱՎԱՐ և ԱՐՁԱՆԱԳՐՈՂ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ԵՎ ՎԱՅՔ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 7-Ի ԹԻՎ 41-Ա ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ: |
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 77-րդ հոդվածի 1-ին մասով և «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով՝ 1. Վայք համայնքի վարչական տարածքում գտնվող հողամասերը վարձակալության և (կամ) կառուցապատման իրավունքով տրամադրելու նպատակով մրցույթների կազմակերպման համար ստեղծել մրցութային հանձնաժողով հետևյալ կազմով.
- հանձնաժողովի նախագահ-Հայկ Ավագյան-համայնքի ղեկավարի առաջին տեղակալ
- հանձնաժողովի անդամ-Անուշ Ղազարյան-աշխատակազմի քարտուղար
- հանձնաժողովի անդամ-Արամ Հովսեփյան-աշխատակազմի ֆին. բաժնի պետ
- հանձնաժողովի անդամ-Ռոման Մկրտչյան-աշխատակազմի գլխ. մասնագետ
- հանձնաժողովի անդամ-Վարդան Կոստանյան-ավագանու անդամ
2. Սույն որոշման 1-ին կետում նշված հանձնաժողովից աճուրդավար նշանակել հաձնաժողովի նախագահ Հայկ Ավագյանին, արձանագրող նշանակել աշխատակազմի քարտուղար Անուշ Ղազարյանին:
|
|
Կողմ -9 ՈՍԿԱՆՅԱՆ ԱՐՄԻՆԵ ԱՎԱԳՅԱՆ ՀԱՅԿ ԱՐԱՄՅԱՆ ԱՆՈՒՇ ԲԱԲԱՅԱՆ ՍԻՄՈՆ ԽԱՉԱՏՐՅԱՆ ԱՐՏԱՎԱԶԴ ԿՈՍՏԱՆՅԱՆ ՍՈՒՍԱՆՆԱ ԿՈՍՏԱՆՅԱՆ ՎԱՐԴԱՆ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ ՄԽԻԹԱՐ ՄԱՆՈՒՉԱՐՅԱՆ ՀՐԱՉԻԿ | Դեմ -0 | Ձեռնպահ -0 |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ՄԽԻԹԱՐ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|