Այսօր: Երեքշաբթի, 13 Մայիսի 2025թ.
Վայքի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 14
ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ՎԱՅՔ ՀԱՄԱՅՆՔ
Որոշում N 114-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ Վայք ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Վայոց Ձորի մարզի Վայք համայնք
ՀՀ Վայոց Ձորի մարզ, ք. Վայք, (098) 992894, cityvayk@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

24 հունիսի 2022 թվականի N 114-Ա

ՎԱՅՔԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄՐՑՈՒԹԱՅԻՆ ԵՎ ԱՏԵՍՏԱՎՈՐՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆԵՐԻ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ, ԱՅԴ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆԵՐԻ ԱՇԽԱՏԱԿԱՐԳԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՎԱՅՔ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ 22.07.2015 ԹՎԱԿԱՆԻ ՓԻՎ 34-Ա ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Համայնքային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 3-րդ մասով,  Հայաստանի Հանրապետության տարաշքային կառավարման համակարգող նախարարի 2006 թվականի օգոստոսի 29-ի «Համայնքային ծառայության մրցութային և ատեստավորման հանձնաժողովների օրինակելի աշխատակարգերը հաստատելու մասին» թիվ 12-Ն հրամանով, հիմք ընդունելով Վայոց ձորի մարզպետի 2022 թվականի հունվարի 17-ի թիվ 01/08.2/0298 գրությունը և Վայք համայնքի ավագանու 2022 թվականի մայիսի 18-ի «Վայքի համայնքապետարանի աշխատակազմի համայնքային ծառայության մրցութային և ատեստավորման հանձնաժողովի կազմում ընդգրկվող ավագանու անդամների քանակական և անհատական կազմը հաստատելու, Վայք համայնքի ավագանու 2016 թվականի նոյեմբերի 8-ի թիվ 43 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» թիվ 40-Ա որոշումը՝

 

1. Հաստատել Վայք համայնքի համայնքապետարանի աշխատակազմի համայնքային ծառայության մրցութային և ատեստավորման հանձնաժողովների անհատական կազմը՝
    Նախագահ՝  Մաթևոսյան Մխիթար Կոլյայի - Վայք համայնքի ղեկավար (ի պաշտոնե)
    Անդամներ՝  Հովհաննիսյան Վարդան Վիկտորի- Վայոց ձորի մարզպետարանի աշխատակազմի  ՏԻ և ՀԳՄ հարցերով վարչության պետի տեղակալ
                  Մաղաքյան Նարինե Հենրիկի - Վայոց ձորի մարզպետարանի աշխատակազմի իրավաբանական բաժնի պետ
                  Հախվերդյան Ռուզաննա Արարատի - Վայոց ձորի մարզպետարանի աշխատակազմի ֆինանսական և սոցիալ-տնտեսական զարգացման վարչության հաշվապահական հաշվառման բաժնի գլխավոր մասնագետ
                  Արամյան Անուշ Խաչատուրի-Վայք համայնքի ավագանու անդամ
                  Մանուչարյան Հրաչիկ Գավրուշայի-Վայք համայնքի ավագանու անդամ
                  Կոստանյան Վարդան Ալբերտի-Վայք համայնքի ավագանու անդամ

2.Հաստատել Վայքի համայնքապետարանի աշխատակազմի համայնքային ծառայության մրցութային և ատեստավորման հանձնաժողովների աշխատակարգերը՝ համաձայն հավելված N 1-ի և հավելված N 2-ի:

3. Մրցութային և ատեստավորման հանձնաժողովների աշխատանքների տեղնիկական սպասարկումն իրականացնող լիազորված անձ նշանակել համայնքապետարանի աշխատակազմի առաջին կարգի մասնագետ (պաշտոնի ծածկագիր՝ 3.2-7) Մերի Ղամբարյանին:

4.«Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածին համապատասխան ուժը կորցրած ճանաչել Վայք համայնքի ղեկավարի 2015 թվականի հուլիսի 22-ի «Վայք համայնքի ղեկավարի աշխատակազմում համայնքային ծառայության մրցութային և ատեստավորման հանձնաժողովի կազմը հաստատելու, այդ հանձնաժողովների աշխատակարգերը հաստատելու և Վայք համայնքի ղեկավարի22.07.2015 թվականի թիվ 34-Ա որոշումը ուժը կորցրած ճանաչելու մասին»:
5.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման հաջորդող օրվանից:

 

 


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                                      
ՄԽԻԹԱՐ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
(102.50 Կբ)
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝

Դիտումների քանակ` 204

ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Վայք, Շահումյան 18
(098) 992894
cityvayk@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 10052487@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՎԱՅՔԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2011
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner