Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի 6-րդ մասով՝
- Հաստատել Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի Վայք համայնքի՝ համամասնական ընտրակարգով ընտրված նորընտիր ավագանու առաջին նստաշրջանի առաջին նիստի հետևյալ օ ր ա կ ա ր գ ը.
1.1 Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի Վայք համայնքի ավագանու խմբակցությունների ստեղծման մասին
1.2 Հայաստանի Հանրապետության Վայոց Ձորի մարզի Վայք համայնքի նորընտիր ավագանու առաջին նստաշրջանի ժամանակավոր հաշվիչ հանձնաժողով ստեղծելու, հանձնաժողովի անհատական կազմը հաստատելու և համայնքի ղեկավար ընտրելու մասին
1.3 համայնքի ղեկավարի երդման արարողության կազմակերպչական հարցերի մասին որոշման ընդունում
1.4 Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի Վայք համայնքի ավագանու առաջին նստաշրջանի հերթական նիստի գումարման օրը սահմանելու մասին․
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից։