Այսօր: Ուրբաթ, 9 Մայիսի 2025թ.
Վայքի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 9
ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ՎԱՅՔ ՀԱՄԱՅՆՔ
ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀԱՆՐԱՅԻՆ ԼՍՈՒՄՆԵՐ
2025,Մայիս 6 - Հունիս 6
ՀԱՆՐԱՅԻՆ ԼՍՈՒՄ
2025,Ապրիլ 28 - Մայիս 22
ՀԱՆՐԱՅԻՆ ԼՍՈՒՄ
2025,Ապրիլ 11 - Մայիս 13
ԱՃՈՒՐԴ
2025,Ապրիլ 7 - Մայիս 12
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՄՈՏ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ՕՐԵՐԸ
2018,Հուլիս 3 - 2035,Հուլիս 31

ՀԱՐՑՈՒՄ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
02.05.25 ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆ Մ․ ՀԵՐԱՑՈՒ ԱՆՎԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՈՒՄ
Հարգելի դիմորդներՏեղեկացնում ենք, որ ՀՀ կառավարության 2025 թվականի ապրիլի 17-ի թիվ 449-Ն որոշման հղումը` https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=205805 ,հավելված 2-ով Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում «Բուժական գործ» մասնագիտությամբ սահմանված է 47 նպատակային ուսուցման տեղեր` մասնավորապես Արմավիրի, Արարատի, Արագածոտնի, Շիրակի, Գեղարքունիքի, Լոռու, Վայոց ձորի, Տավուշի և Սյունիքի մարզերին տրամադրվել է հնգական, իսկ Կոտայքի մարզին՝ երկուական տեղ:Վերոգրյալ մասնագիտությամբ 2025-2026 թթ.-ի ուսումնական տարվա առկա ուսուցմամբ անընդհատ և ինտեգրված կրթական ծրագրերով ընդունելության քննությունների նպատակային ուսուցման տեղերի մրցույթին մասնակցելու համար դիմորդները սահմանված ... Մանրամասն
30.04.25 ՍԱՀՄԱՆԱՄԵՐՁ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ ՆԵՐԲՆԱԿԱՎԱՅՐԱՅԻՆ ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐԻ ԱՍՖԱԼՏԱՊԱՏՈՒՄ
Ավարտվել է ևս մեկ մասշտաբային ծրագիր
 Սուբվենցիոն ծրագրի շրջանակներում` Վայքի հանայնքապետարանի հետ համատեղ, ասֆալտապատվել են Վայք համայնքի սահմանամերձ Խնձորուտ և Նոր Ազնաբերդ գյուղերի ներբնակավայրային ճանապարհները։ Ընթացքի մեջ է Սերս և Բարձրունի գյուղերի ներբնակավայրային ճանապարհների ասֆալտապատումը։
26.04.25 ՎԱՅՔ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ՄԽԻԹԱՐ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ՝ ՀՀ ՔԱՂԱՔԱՑՈՒ ՕՐՎԱ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ
  Հարգելի՛ Վայք համայնքի քաղաքացիներ։  Այսօր Հայաստանի Հանրապետությունը նշում է քաղաքացու օրը։ Մեր երկրի ամենաթանկն ու կարևորը դուք եք՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիներդ։ Ձեր նվիրված աշխատանքով, եռանդով ու հայրենասիրությամբ է կերտվում մեր հայրենիքի ներկան ու ապագան։Մենք միասին ենք ստեղծում մեր համայնքի բարօրության և զարգացման ուղին` հաղթահարելով բազում դժվարություններ։Թող այս օրը լինի մի առիթ` ևս մեկ անգամ գնահատելու մեր քաղաքացիական պատասխանատվության կարևորությունը, մեր իրավունքներն ու պարտականությունները։ Միասին կառուցենք ավելի լուսավոր ու բարեկեցիկ Հայաստան, հզոր ու զարգացած Վայք։Սրտանց մաղթում եմ ձեզ քաջառողջություն, երջանկություն և ամենայն բարիք։ Թող խաղաղությունն ու համերաշխությունը ... Մանրամասն
22.04.25 ԱՊՐԻԼԻ 24
Վայք համայնքի հարգելի բնակիչներ
 
 Ապրիլի 24–ին՝ ժամը 10։00–ին, Վայք քաղաքի հրապարակից համայնքի ղեկավար Մ․ Մաթևոսյանի ուղեկցությամբ երթով շարժվելու ենք դեպի Մեծ Եղեռնի զոհերի հուշարձան՝ հարգանքի տուրք մատուցելու մեր հայրենակիցների հիշատակին։
 Վայքի Մշակույթի տանը տեղի կունենա միջոցառում՝ նվիրված Մեծ Եղեռնի զոհերի հիշատակին։
Հավերժ փառք մեր հայրենակից բոլոր սրբադասված նահատակներին:🙏
22.04.25 ՀՀ ՔԱՂԱՔԱՑՈՒ ՕՐ
Վայք համայնքի հարգելի քաղաքացիներ
 
Ապրիլի 26֊ին՝ ժամը 17։00–ին, Վայքի Մշակույթի տան մեծ դահլիճում տեղի է ունենալու միջոցառում – համերգային ծրագիր՝ նվիրված Քաղաքացու օրվան։
18.04.25 ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ–ՎԱՃԱՌՔ
 Վայք համայնքի հարգելի բնակիչներ
Տեղեկացնում ենք, որ Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր և Ջերմուկ համայնքներում տեղի է ունենալու իրանական մշակույթի ցուցահանդես-վաճառք:
 Եղեգնաձոր քաղաքի ամֆիթատրոնում մայիսի 3-ին՝ ժամը 13:00-ին։
Ջերմուկ քաղաքի ըմպելասրահի հարակից տարածքում մայիսի 4-ին՝ ժամը 13:00-ին:
17.04.25 ՍՈՒՐԲ ԶԱՏԻԿ 2025
 Վայք համայնքի հարգելի բնակիչներ
Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության տոնը, որը կոչվում է նաև Զատիկ, Հայ Առաքելական Ս. Եկեղեցու 5 տաղավար տոներից մեկն է:
Այս տարի, Սուրբ Հարության տոնին նախընթաց՝ ապրիլի 19-ին ժամը 17:30–ին Վայքի Սուրբ Տրդատ եկեղեցում մատուցվելու է Ճրագալույցի Սուրբ պատարագ։
Ապրիլի 20-ին՝ Զատիկի տոնի առավոտյան ժամը 10։00–ին մատուցվելու է Ս. Պատարագ, որին հաջորդելու են Զատկի տոնակատարությունները։
Տեղեկացնում ենք, որ ապրիլի 20–ին՝ Վայքի հրապարակի կանգառից ժամը 09։30–ից գործելու է երթուղային տրանսպորտ դեպի Սուրբ Տրդատ եկեղեցի և հակառակ ուղղությունով։
15.04.25 ՀԱՄԱՊԵՏԱԿԱՆ ՇԱԲԱԹՕՐՅԱԿ

 Վայք համայնքի հարգելի բնակիչներ
Մայիսի 3–ին հայտարարված է համապետական շաբաթօրյակ։ Շաբաթօրյակին կմասնակցեն համայնքապետարանի աշխատակազմը, համայնքապետարանի ենթակայության ՀՈԱԿ-ները, դպրոցները։
Ակնկալում ենք Վայք համայնքում տնտեսվարող սուբյեկտների, կազմակերպությունների, քաղաքացիների ակտիվ մասնակցությունը։

1 2 3 4 5 6 7


Բոլորը
Վայքի ավագանու հերթական նիստ
Ինչպես դիմել համայնքապետարան
Ավագանու նիստերի հեռարձակում
Վայք համայնքի ավագանու նիստ
Ներդրումներ Վայք խոշորացված համայնքում
Վայքի ավագանու նիստ
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Վայք, Շահումյան 18
(098) 992894
cityvayk@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 10052487@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՎԱՅՔԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2011
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner