Այսօր: Ուրբաթ, 27 Դեկտեմբերի 2024թ.
Վայքի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 1
ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ՎԱՅՔ ՀԱՄԱՅՆՔ
Որոշում N 370-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ Վայք ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Վայոց Ձորի մարզի Վայք համայնք
ՀՀ Վայոց Ձորի մարզ, ք. Վայք, (098) 992894, cityvayk@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

10 դեկտեմբերի 2024 թվականի N 370-Ա

ՎԱՅՔԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ՝ ՎԱՅՔ ՀԱՄԱՅՆՔԻ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՀՈՂԵՐԻ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ՄՐՑՈՒԹԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՅՏԱՐԱՐՎԱԾ 2024 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 9-Ի ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՄՐՑՈՒՅԹՆԵՐԸ ՉԿԱՅԱՑԱԾ ՀԱՄԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով  Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 79-րդ հոդվածի 1-ին մասով, «Հրապարակային սակարկությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 27-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով և հիմք ընդունելով Վայքի համայնքապետարանի՝ Վայք համայնքի տարածքում հողերի վարձակալության իրավունքով տրամադրման մրցութային հանձնաժողովի՝ մրցույթը չկայացած համարելու մասին 2024 թվականի դեկտեմբերի 9-ի  N 4 արձանագրությունը՝

1. Հաշվի առնելով այն հանգամանքը, որ 2024 թվականի դեկտեմբերի 9-ին  Վայքի  համայնքապետարանի՝ Վայք համայնքի տարածքում հողերի  վարձակալության իրավունքով տրամադրման մրցութային հանձնաժողովի կողմից հայտարարված՝ լոտ N 1–ով (5.9 հա) վարձակալության իրավունքով տրամադրման ներկայացված հողամասը (կադաստրային ծածկագիր՝ 10-022-0238-0059) վարձակալելու համար մրցույթի մասնակցության հայտ ներկայացրած անձը չի ներկայացել, ապա մրցույթը համարել չկայացած:

2.  Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՄԽԻԹԱՐ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝

Դիտումների քանակ` 31

ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Վայք, Շահումյան 18
(098) 992894
cityvayk@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 10052487@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՎԱՅՔԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner