|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ Վայք ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
Հայաստանի Հանրապետության Վայոց Ձորի մարզի Վայք համայնք ՀՀ Վայոց Ձորի մարզ, ք. Վայք, (098) 992894, cityvayk@gmail.com |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
14 փետրվարի 2023 թվականի N 16-Ա |
ՎԱՅՔ ՀԱՄԱՅՆՔԻ ԶԱՌԻԹԱՓ ԲՆԱԿԱՎԱՅՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ 0.10 ՀԱ ՄԱԿԵՐԵՍՈՎ ՀՈՂԱՄԱՍԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՓՈԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 29-րդ կետով, Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին ենթակետով, 7-րդ հոդվածի 5-րդ մասի 1-ին կետով, «Քաղաքաշինության մասին» օրենքի 14.3-րդ հոդվածի 9-րդ մասով , Կառավարության 2021 թվականի հունիսի 17-ի «Գյուղատնտեսական նշանակության հողերը ոչ գյուղատնտեսական նշանակության հողերի փոխադրման դեպքերը սահմանելու մասին» N 987-Ն որոշման 9-րդ կետով.
1. Վայք համայնքի բնակիչ Արսեն Գևորգյանին պատկանող, 0,10 հա մակերեսով գյուղատնտեսական նպատակային նշանակության հողամասի (հողատեսքը՝ այլ) նպատակային նշանակությունը փոխել որպես բնակավայրերի (հողատեսքը՝ բնակելի կառուցապատում) նպատակային նշանակության հողերի:
2. Վայք համայնքի ղեկավարին՝ ձեռնարկել սույն որոշումից բխող անհրաժեշտ գործառույթների իրականացումը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:
|
|
Կողմ -0 | Դեմ -0 | Ձեռնպահ -0 |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ՄԽԻԹԱՐ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ
|
Կից փաստաթղթեր՝ |
|
(62.24 Կբ)
|
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|