Ղեկավարվելով ՀՀ ,,Քաղաքացիական,, օրենսգրքի 30-րդ հոդվածի 1-ին մասի, ՀՀ ,,Ընտանեկան,, օրենսգրքի 47-րդ հոդվածի 3-րդ մասի, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 36-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի , հիմք ընդունելով Վայք քաղաքի բնակիչներ Արթուր Սարգսյանի և Սիրանուշ Հովակիմյանի դիմումը և Վայք համայնքի ղեկավարին կից խնամակալության և հոքաբարձության հանձնաժողովի 2022թ-ի ապրիլի 18-ի արձանագրությունը՝
1․ Թույլատրել Արթուր Վանիկի Սարգսյանին և Սիրանուշ Սուրիկի Հովակիմյանին, որպես իր անչափահաս որդու՝ Սարգիս Արթուրի Սարգսյանի /ծնված 05․09․2005թ․/ ներկայացուցիչներ օտարելու Վայք քաղաքի Շահումյան փողոց 100, բն․19 հասցեի բնակարանից Սարգիս Սարգսյանի սեփականություն հանդիսացող 1/5 բաժնեմասը, իրականացնելու բոլոր տեսակի գործողություններ կապված նշված գործառույթի հետ։
2․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից։