Այսօր: Հինգշաբթի, 26 Դեկտեմբերի 2024թ.
Վայքի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 15
ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ՎԱՅՔ ՀԱՄԱՅՆՔ
Որոշում N 323-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ Վայք ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Վայոց Ձորի մարզի Վայք համայնք
ՀՀ Վայոց Ձորի մարզ, ք. Վայք, (098) 992894, cityvayk@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

29 հոկտեմբերի 2024 թվականի N 323-Ա

ԿՈԼՅԱ ԼԵՆԻԿԻ ՆԵՐՍԻՍՅԱՆԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՊԱՏԿԱՆՈՂ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ՏԵՍԱԿԸ ՓՈԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով  «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի փետրվարի 2-ի  «Հայաստանի Հանրապետությունում շենքերի, շինությունների կամ դրանց մի հատվածի  գործառնական նշանակությունը փոփոխելու կարգը հաստատելու մասին» N 88 որոշմամբ հաստատված  կարգի N 1  հավելվածի դրույթներով, հաշվի առնելով Վայք համայնքի բնակիչ Կոլյա Լենիկի Ներսիսյանի դիմումը (մտից N Ն-19, 28․10․2024 թ.) և այն հանգամանքը, որ նշված անշարժ գույքը արդեն իսկ օգտագործվում է որպես հասարակական սպասարկման օբյեկտ,

1. Թույլատրել Վայք համայնքի բնակիչ Կոլյա Լենիկի Ներսիսյանին փոխելու սեփական հասարակական նշանակության անշարժ գույքի` Վայք համայնքի Վայք քաղաքի Ջերմուկի խճուղի 26/1 հասցեում գտնվող շինության (սեփականության իրավունքի գրանցման վկայական՝ 13082024-10-0008, գաղտնաբառ՝ VE5LAZQB5BB9) տեսակը հեղուկ վառելիքի լիցքավորման կայանից դարձնելով որպես հասարակական սպասարկման օբյեկտ,  առանց ճարտարապետահատակագծային առաջադրանքի և նախագծային փաստաթղթերի:

2. Սույն որոշումը ենթակա է պետական գրանցման ՀՀ կադաստրի կոմիտեի կողմից:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Վայք համայնքի բնակիչ Կոլյա Լենիկի Ներսիսյանին որոշման ընդունման մասին իրազեկելուն հաջորդող օրվանից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՄԽԻԹԱՐ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
(98.69 Կբ)
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝

Դիտումների քանակ` 31

ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Վայք, Շահումյան 18
(098) 992894
cityvayk@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 10052487@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՎԱՅՔԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner