|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ Վայք ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
Հայաստանի Հանրապետության Վայոց Ձորի մարզի Վայք համայնք ՀՀ Վայոց Ձորի մարզ, ք. Վայք, (098) 992894, cityvayk@gmail.com |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
25 դեկտեմբերի 2021 թվականի N 62 |
ՎԱՅՔ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2018թ. ՀՈՒԼԻՍԻ 18-ի <<ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ՎԱՅՔ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ՄՇՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆԵՐ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԵՎ ԴՐԱՆՑ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ>> ԹԻՎ 3 ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ, ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ՎԱՅՔ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ՄՇՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆԵՐ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Հիմք ընդունելով Վայք համայնքի ավագանու կանոնակարգի 49-րդ կետը և ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 6-րդ և 7-րդ մասերով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 36-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով և 37-րդ հոդվածի 1-ին մասով՝
- Ուժը կորցրած ճանաչել համայնքի ավագանու 2018թ. հուլիի 18-ի <<Հայաստանի Հանրապետության Վայոց Ձորի մարզի Վայք համայնքի ավագանու մշտական հանձնաժողովներ ստեղծելու և դրանց կազմը հաստատելու մասին>> թիվ 3 որոշումը:
- Ստեղծել Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի Վայք համայնքի ավագանու երեք մշտական հանձնաժողովներ
- Ֆինանսավարկային և համայնքի սոցիալ–տնտեսական զարգացման հարցերի մշտական հանձնաժողով
- Մշակույթի, կրթության, սպորտի և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողով
- Քաղաքաշինության և հողօգտագործման հարցերի մշտական հանձնաժողով։
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից։
|
Կողմ -10 ՈՍԿԱՆՅԱՆ ԱՐՄԻՆԵ ԱՎԱԳՅԱՆ ՀԱՅԿ ԱՐԱՄՅԱՆ ԱՆՈՒՇ ԲԱԲԱՅԱՆ ՍԻՄՈՆ ԿՈՍՏԱՆՅԱՆ ՎԱՐԴԱՆ ԽԱՉԱՏՐՅԱՆ ԱՐՏԱՎԱԶԴ ԿՈՍՏԱՆՅԱՆ ՍՈՒՍԱՆՆԱ ՀԱԿՈԲՅԱՆ ԱՍՏՂԻԿ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ ՄԽԻԹԱՐ ՄԱՆՈՒՉԱՐՅԱՆ ՀՐԱՉԻԿ | Դեմ -0 | Ձեռնպահ -0 |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ Մ. ՄԱԹԵՎՈՍՅԱՆ
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|