«Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի հիման վրա, Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 67-րդ հոդվածին, Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի N 286 որոշմամբ հաստատված կարգի 13-րդ կետի «գ» ենթակետին և 22-րդ կետին համապատասխան՝
1. Համաձայնություն տալ՝
1.1 Վայք համայնքի Սերս բնակավայրի 3-րդ փողոց 17/1 հասցեում գտնվող 10-040-0006-0017 կադաստրային ծածկագրով, համայնքային սեփականություն հանդիսացող (վկայական՝ 02102024-10-0009, գաղտնաբառ՝ A3J4HGXKEHJP) հողամասը (նպատակային նշանակությունը՝ բնակավայրերի, գործառնական նշանակությունը՝ բնակելի կառուցապատման, մակերեսը՝ 0,22842 հա) բնակելի կառուցապատման գործունեության նպատակով աճուրդային եղանակով օտարելու մասին Վայք համայնքի ղեկավարի առաջարկությանը․ հողամասի վաճառքի մեկնարկային գինը սահմանել 456 850 (չորս հարյուր հիսունվեց հազար ութ հարյուր հիսուն) ՀՀ դրամ։
1.2 Վայք համայնքի Զեդեա բնակավայրում գտնվող 10-023-0306-0183 կադաստրային ծածկագրով, համայնքային սեփականություն հանդիսացող (վկայական՝ 11102024-10-0014, գաղտնաբառ՝ 1IA9FIDA9SFB) հողամասը (նպատակային նշանակությունը՝ գյուղատնտեսական, հողատեսքը՝ այլ, մակերեսը՝ 6,26316 հա) գյուղատնտեսական գործունեության նպատակով աճուրդային եղանակով օտարելու մասին Վայք համայնքի ղեկավարի առաջարկությանը․ հողամասի վաճառքի մեկնարկային գինը սահմանել 422 800 (չորս հարյուր տասներկու հազար ութ հարյուր) ՀՀ դրամ։
2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորոդող օրվանից: