|
 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ Վայք ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
Հայաստանի Հանրապետության Վայոց Ձորի մարզի Վայք համայնք ՀՀ Վայոց Ձորի մարզ, ք. Վայք, (098) 992894, cityvayk@gmail.com |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
13 նոյեմբերի 2025 թվականի N 106-Ա |
ՎԱՅՔ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2025 ԹՎԱԿԱՆԻՆ ԸՆԴՈՒՆՎԱԾ ԹԻՎ 69-Ա, 77-Ա, 90-Ա ԵՎ 94-Ա ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով և 3-րդ մասով և 34-րդ հոդվածի 1-ին մասով. 1․ Վայք համայնքի ավագանու 2025 թվականի օգոստոսի 25-ի` «Վայք համայնքի վարչական տարածքում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերը «Էլիտ-քնսթրաքշն» ՍՊԸ-ին սահմանափակ օգտվելու իրավունքով (սերվիտուտ) օգտագործման տրամադրելուն համաձայնություն տալու և համայնքի ավագանու 14.06.2024 թ-ի թիվ 63-Ա որոշումը չեղյալ համարելու մասին» թիվ 69-Ա որոշման բովանդակության 1-ին կետում նշված «2025» թիվը փոխարինել «2024» թվով: 2. Վայք համայնքի ավագանու 2025 թվականի սեպտեմբերի 12-ի և հոկտեմբերի 14-ի` «Վայք համայնքի վարչական տարածքում գտնվող հողատեսքերը համայնքային սեփականություն ճանաչելու և կադաստրային քարտեզում ուղղում կատարելու մասին» թիվ 77-Ա և 94-Ա որոշումների հղման մեջ «Հայաստանի Հանրապետության Կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի 01.06.2010թ. «Կադաստրային հատակագծերում և քարտեզներում հայտնաբերված սխալների ուղղման հրահանգը» հաստատելու մասին» N 186-Ն հրամանով հաստատված հրահանգի 9-րդ կետի 2-րդ և 5-րդ ենթակետերով» բառերը փոխարինել «ՀՀ Կառավարության 2021 թվականի ապրիլի 29-ի թիվ 698-Ն որոշմամբ սահմանված կարգով» բառերով: 3. Վայք համայնքի ավագանու 2025 թվականի հոկտեմբերի 14-ի` «Վայք համայնքում հողի կադաստրային արժեքի փոփոխմամբ պայմանավորված գործող վարձակալության, կառուցապատման և սերվիտուտի իրավունքի տրամադրման պայմանագրերում վարձավճարի (վճարի) փոփոխություն կատարելու մասին» թիվ 90-Ա որոշման հղման մեջ «19» թիվը փոխարինել 1» թվով: 4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից: |
Կողմ -9 ՄԱԹԵՎՈՍՅԱՆ ՄԽԻԹԱՐ ԱՎԱԳՅԱՆ ՀԱՅԿ ԿՈՍՏԱՆՅԱՆ ՎԱՐԴԱՆ ԿՈՍՏԱՆՅԱՆ ՍՈՒՍԱՆՆԱ ՈՍԿԱՆՅԱՆ ԱՐՄԻՆԵ ԱՐԱՄՅԱՆ ԱՆՈՒՇ ԽԱՉԱՏՐՅԱՆ ԱՐՏԱՎԱԶԴ ՄԱՆՈՒՉԱՐՅԱՆ ՀՐԱՉԻԿ ՋԱՆՈՅԱՆ ՀԱՄԲԱՐՁՈՒՄ | Դեմ -0 | Ձեռնպահ -0 |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ՄԽԻԹԱՐ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ
|
|
|
|
| Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|