«Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի 6-րդ մասին համապատասխան՝
1.Վայք համայնքի ավագանու 2022 թվականի փետրվարի 15-ի թիվ 2 հերթական նիստի օրակարգը հաստատելու մասին:
1.1.Վայոց ձոր մարզի Վայք համայնքի և Զառիթափ համայնքի 2021թ. բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունները հաստատելու մասին:
1.2.Վայոց ձոր մարզի Վայք համայնքի ավագանու 03-Ն որոշումը ուժը կորցրած ճանաչելու և համայնքապետարանի աշխատակազմի աշխատակաիցների թվաքանակը, հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը հաստատելու մասին:
1.3.2022 թվականին Վայք համայնքի ՀՈԱԿ-ների կողմից աշխատանքների կատարման և ծառայությունների մատուցման դիմաց գանձվող վճարների դրոըյքաչափերը սահմանելու մասին:
1.4.Վայք համայնքում սոցիալական աջակցության վերաբերյալ կամավոր խնդիրները լուծելու չափորոշիչները սահմանելու մասին:
1.5.Վայք համայնքի վարչական տարածքում հանրային սննդի կազմակերպման և իրականացման կանոնները սահմանելու մասին:
1.6.Վայք համայնքի վարչական սահմաններում գտնվող անշարժ գույքի սեփականատիրոջ կամ տիրապետողի՝ իր տիրապետման տակ գտնվող անշարժ գույքի և դրան հարակից ընդհանուր օգտագործման տարածքի պարտադիր բարեկարգման կարգը սահմանելու մասին:
1.7. Վայոց ձոր - 2 և Վայոց ձոր - 4 միկրոռեգիոնալ մակարդակի համակցված մակարդակի տարածական պլանավորման փաստաթղթերի նախագծերը հաստատելու մասին:
1.8. Վայք համայնքի Արին բնակավայրի վարչական տարածքում հանույթի աշխատանքներ իրականացնլու համաձայնություն տալու և հանույթի վաճառքի 1 խմ-ի գինը որոշելու մասին:
1.9. Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի Վայք համայնքի ավագանու առաջին նստաշրջանի հերթական նիստի գումարման օրը սահմանելու մասին: