Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 56-րդ հոդվածի 5-րդ մասով, 75-րդ հըոդվածի 1-ին մասի 4-րդ կետով և հիմք ընդունելով ՀՀ կառավարության 12.04.2001թ. թիվ 286 որոշման 44-րդ կետի ը/ ենթակետը՝
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ՀՀ Էներգետիկայի և բնական պաշարների նախարարության /ներկայիս՝ ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության/ կողմից 27.09.2012թ. «Վարդանի Զարթոնքը» ՍՊ ընկերությանը տրամադրվել է թիվ ՇԱԹՎ-29/239 օգտակար հանածոյի արդյունահանման թույլտվությունը, թիվ ԼՎ- 239 լեռնահատկացման ակտ և վերջինիս հետ կնքվել է ընդերքօգտագործման պայմանագիր, ինչը նշանակում է, որ «Վարդանի Զարթոնքը» ՍՊ ընկերությունը ունի Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ընդերքօգտագործման իրավունք, Վայք համայնքի սեփականություն հանդիսացող, Զառիթափ բնակավայրում գտնվող թիվ 10-022-0226-0019 կադաստրային ծածկագրով 2.8014 հա մակերեսով հողամասից առանձնացնել 2.78010292 հա, թիվ 10-022-0226-0016 կադաստրային ծածկագրով 30.3837 հա մակերեսով հողամասից առանձնացնել 18.46852236 հա, թիվ 10-022-0225-0035 կադաստրային ծածկագրով 11.4032 հա մակերեսով հողամասից առանձնացնել 9.54588971 հա և նշված հողամասերը առանց մրցույթի վարձակալության իրավունքով օգտագործման տրամադրել «Վարդանի Զարդոնք» ՍՊ ընկերությանը ընդերքօգտագործման իրավունքի ժամկետին համապատասխան՝ ոչ ավել քան 25 /քսանհինգ/ տարի ժամկետով, և վճարի չափը 1 քմ-ի համար սահմանել տարեկան 35 /երեսունհինգ/ ՀՀ դրամ:
2. Վայք համայնքի ղեկավարին՝ ձեռնարկել սույն որոշումից բխող անհրաժեշտ գործառույթների իրականացումը:
3.Սույն որոշումը ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: