Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 18-րդ կետով և  «Տեղական տուրքերի ու վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ, 10-րդ, 11-րդ, 12-րդ, 13-րդ և 14-րդ հոդվածներին համապատասխան
 
1.     Սահմանել Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի Վայք համայնքում օրենքով սահմանված տեղական տուրքերի  2023 թվականի դրույքաչափերը՝ համաձայն հավելված 1-ի:
2.     Սահմանել Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի Վայք համայնքում օրենքով
 սահմանված տեղական վճարների 2023 թվականի դրույքաչափերը՝ համաձայն հավելված 2-ի: 
 2.1.  Համայնքային ենթակայության մանկապարտեզի ծառայությունից օգտվելու համար համայնքի կողմից մատուցած ծառայությունների դիմաց փոխհատուցման գումարի  50 %-ի չափով նվազեցման արտոնություն սահմանել միևնույն ընտանիքից մանկապարտեզ հաճախող երկրորդ և հաջորդ երեխաների, ինչպես նաև միակողմանի ծնողազուրկ և  100 %-ի չափով նվազեցման արտոնություն սահմանել Արցախյան պատերազմում և Հայաստանի Հանրապետության սահմանների պաշտպանության համար զոհվածների, ՀՀ պաշտպանության նախարարության զորամասերում ծառայության ժամանակ զոհված կամ հաշմանդամ դարձած զինծառայողների, հայ-ադրբեջանական պատերազմում անհայտ կորած համարվողների և երկկողմանի ծնողազուրկ երեխաների համար: 
2.2. Համայնքային ենթակայության արտադպրոցական դաստիարակության հաստատությունների ծառայություններից օգտվելու համար համայնքի կողմից մատուցած ծառայությունների դիմաց փոխհատուցման գումարի 50 %-ի չափով նվազեցման արտոնություն սահմանել ընտանեկան նպաստ ստացող ընտանիքի երկրորդ և հաջորդ երեխաների, ինչպես նաև միակողմանի ծնողազուրկ և 100 %-իչափով նվազեցման արտոնություն սահմանել արցախյան պատերազմում և Հայաստանի Հանրապետության սահմանների պաշտպանության համար զոհվածների, ՀՀ պաշտպանության նախարարության զորամասերում ծառայության ժամանակ զոհված կամ հաշմանդամ դարձած զինծառայողների, հայ-ադրբեջանական պատերազմում անհայտ կորած համարվողների երեխաների և երկկողմանի ծնողազուրկ երեխաների համար:  
 3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը և տարածվում է 2023 թվականի հունվարի 1-ից հետո առաջացած հարաբերությունների վրա: