Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 43-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով, Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 70-րդ հոդվածով և հիմք ընդունելով հողամասերն աճուրդով վաճառելու մասին Վայքի համայնքապետարանի՝ համայնքի տարածքում հողերի օտարման աճուրդային հանձնաժողովի 2025 թվականի հոկտեմբերի 1-ի N 2-րդ և 3-րդ արձանագրությունները,
1.Հաստատել արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նպատակով 2025 թվականի հոկտեմբերի 1-ին կայացած Վայք համայնքի Վայք քաղաքի Ջերմուկի խճուղի 57/2 հասցեում գտնվող 10-003-0035-0033 կադաստրային ծածկագրով հողամասի, մակերեսը՝ 0,0038 հա, օտարման աճուրդի արդյունքները և հիմք ընդունելով հողամասերն աճուրդով վաճառելու մասին Վայքի համայնքապետարանի՝ համայնքի տարածքում հողերի օտարման աճուրդային հանձնաժողովի 2025 թվականի օգոստոսի 28-ի N 1-ին և հոկտեմբերի 1-ի N 2-րդ և N 3-րդ արձանագրությունները, N 2 լոտով աճուրդի հանված արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նպատակային նշանակության (հողատեսքը՝ գյուղատնտեսական արտադրական օբյեկտներ) հողամասը 1 050 000 (մեկ միլիոն հիսուն հազար) ՀՀ դրամով վաճառել աճուրդի միակ մասնակից, գնորդ Մանուկ Նորիկի Մուրադյանին:
2.Մանուկ Նորիկի Մուրադյանի հետ օրենքով սահմանված կարգով կնքել սույն որոշման առաջին կետում նշված հողամասի առուվաճառքի պայմանագիր:
3.Սույն որոշումը ենթակա է պետական գրանցման ՀՀ կադաստրի կոմիտեի ստորաբաժանման կողմից:
4.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: