|
 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ Վայք ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
|
Հայաստանի Հանրապետության Վայոց Ձորի մարզի Վայք համայնք ՀՀ Վայոց Ձորի մարզ, ք. Վայք, (098) 992894, cityvayk@gmail.com |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
29 սեպտեմբերի 2025 թվականի N 267-Ա |
ՔԱՂԱՔԱՑԻ ՍԱՄՎԵԼ ԵՂԻՇԻ ՂԱԶԱՐՅԱՆԻ ԵՎ ԳՈՄՔԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ՄԻՋԵՎ 01.06.2016 ԹՎԱԿԱՆԻՆ ԿՆՔՎԱԾ ՀՈՂԱՄԱՍԻ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ 6.15799 ՀԱ ՀՈՂԱՄԱՍԻ ՄԱՍՈՎ ԼՈՒԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ
|
Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 466-րդ հոդվածի 1-ին մասի, Գոմքի համայնքապետարանի և Սամվել Եղիշի Ղազարյանի միջև 2016 թվականի հունիսի 01-ին կնքված՝ գույքի վարձակալության պայմանագրի, հաշվի առնելով վարձակալ, Սամվել Ղազարյանի դիմումը (մտից N Ղ-13, 25․09․2025 թ․).
- Սույն թվականի սեպտեմբերի 29-ից երկկողմանի համաձայնությամբ լուծել Վայք համայնքի կազմում գտնվող նախկին Գոմքի համայնքապետարանի և քաղաքացի՝ Սամվել Եղիշի Ղազարյանի միջև 2016 թվականի հունիսի 01-ին կնքված գյուղատնտեսական նպատակային նշանակության հողամասի վարձակալության պայմանագիրը 6.15799 հա հողամասի մասով /վկայական՝ N 06062016-10-0005/:
- Սույն որոշումն ուժի մեջ է ստորագրման պահից:
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ՄԽԻԹԱՐ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|