Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի 6-րդ մասով.
1.Վայք համայնքի ավագանու 2024 թվականի օգոստոսի 30-ի թվով 11-րդ արտահերթ նիստի օրակարգը հաստատելու մասին/զեկուցող՝ Ա.Ղազարյան/:
2. Վայք համայնքի Գոմք բնակավայրի 3-րդ փողոց, 16/1 հասցեում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող 0.69261 հա մակերեսով հողամասը Հայաստանի Հանրապետությանը նվիրաբերելու մասին /զեկուցող՝ Ս.Իխտիարյան/:
3.Վայք համայնքի Սարավան բնակավայրում գտնվող, «Էլիտ-քնսթրաքշն» ՍՊԸ-ին պատկանող հողամասում գտնվող ծառերը և թփերը հատելուն թույլտվություն տալու մասին /զեկուցող՝ Գ.Գևորգյան/:
4.ԳՄՀԸ-ի կողմից իրականացվող «Ինտեգրված համայնքային զարգացում» ծրագրի շրջանակներում գործընկեր համայնք դառնալու վերաբերյալ Վայք համայնքի հայտը հաստատելու մասին /զեկուցող՝ Ն.Հովակիմյան/:
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման օրվան հաջորդող օրվանից: